January 25

Ճամփորդապատում

Երեկ մենք դասարանով գնացել էինք սահադաշտ,որը գտնվում էր<< Իրինա Ռոդնինայի>>անվան մարզադպրոցում։Մեզ տվեցին չմուշկներ և մենք գնացինք սահելու։Ես որ կանգնեցի սառույցի վրա, սկզբում վախենում էի ,բայց եկավ Գաբին ու ինձ օգնեց,հետո ընկեր Ռոբերտը ցույց տվեց ճիշտ սահելու ձևը։Կարևորը համարձակ լինելն էր և հավասարակշռությունը պահելը։Մենք դասընկերներով սահում էինք,պարում էինք,ընկնում էինք,բայց շատ ուրախ էինք։Ով չէր կարողանում սահել, նրան գնում էինք օգնության,բայց գրեթե բոլորի մոտ ստացվեց։Մենք ունեցանք հավես և հագեցած օր։

January 19

ՍԵՎԱԲԵՐԴ

Այսօր մենք գնացել էինք դասարանով Սևաբերդ։Այն գտնվում է Կոտայքի մարզի,Գեղամա լեռների լանջին։Մենք քայլարշավով բարձրացանք սար։ Այնտեղ սահնակ քշեցինք ,ձնեմարդ պատրաստեցինք և մի փոքր սառեցինք։ Վերադարձի ճանապարհը տևեց մոտ մեկ ժամ։Մենք ուրախ և հետաքրքիր օր ունեցանք։

January 13

ԴԴՈՒՄ

Դդումը շատ օգտակար է և համեղ։Հայաստանում հայտնի է 3 տեսակ, իսկ ամբողջ աշխարհում 13 տեսակ դդում։Այն ամրապնդում է օրգանիզմը և բուժում շատ հիվանդություններ, պարունակու է շատ վիտամիններ և հանքանյութեր։Դդումը օգնում է պահպանել կազմվածքը,նպաստում է վերքերի արագ ապաքինմանը,օգտակար է աչքերի և մաշկի համար։

January 13

Ազգային տարազ

Orer.am | Անդրեն, Սիրուշոն, Ստելլա Մաքսվելն ու այլ հայտնիներ` հայկական  ազգային հագուստով (ֆոտո)


Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները։ Հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։  Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։