Ելքի ստուգատես․ մաթեմատիկա
Իմ շների թաթերի քանակը 18-ով մեծ է նրանց քթերի քանակից: Քանի՞ շուն ունեմ ես։
Համբարձման մասին
Համբարձման տոնին մարդիկ վիճակ են գցում : Վիճակը նշում են այսպես՝ մադիկ գնում են և մի քանի աղբյուրներից ջուր են գողանում: Իսկ հետո ջրի մեջ գցում են ամեն մեկը իր իրը և ասում են, թե ինչ են դառնալու: Ես փորձեցի և ինձ ընկավ նախարարի վիճակը:Մենք ընկերներով խաղացինք, դասարանով լավ օր անցկացրեցինք: Նաև մենք աղջիկների համար ընկերներով լիքը ծաղիկներ գտանք և սիրուն ծաղկեփնջեր կազմեցինք:
My hobby
Իմ սիրելի սպորտաձևը
Իմ սիրելի սպորտաձևերն են բասկետբոլը և լեռնագնացությունը ։
Ես բասկետբոլը նրա համար եմ սիրում, որովհետև այդ սպորտը դարձնում է ճկուն և արագաշարժ։ Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ խաղում են երկու հակառակորդ թիմերը։Հիմնականում կազմված են լինում 5 խաղացողներից, պայքարում են բասկետբոլի գնդակը հակառակորդի զամբյուղի մեջ գցելու համար։
Լեռնագնացություն կամ ալպինիզմ, ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Հին դարերում այն նաև կազմել է կրոնական ծեսի մաս։
Ես լեռնագնացությունը նրա համար եմ սիրում, որ սար բարձրանալով սովորում ես հաղթահարել դժվարությունները քո նպատակին հասնելու համար։
Ճամփորդության մասին
Մենք երեկ գնացել էինք դասարանով Բջնի, այնտեղ շատ գեղեցիկ բնություն էր, բայց եղանակը անձրևոտ էր։ Մենք ընկերներով Ես ,Նվերը ,Դանին վախենալու բաներ էինք նայում ,իսկ հետո մենք Ալեքսի գնդակով խաղացինք գործնագործ ,ճիշտն ասած մեր օրը շատ հավես էր։Մենք գնացինք Սուրբ Աստվածամայր եկեղեցի,որը հիմնադրվել է 1031 թվականին։Մենք ծաղիկներ հավաքեցիք ,խաղացինք և վերադարձանք Երևան։
Գրադարանում
Գրադարանը գրքերի տունն է։Այնտեղ պետք է լուռ գիրք կարդալ և ուրիշներին չխանգարել: Գրադարանում դու կարող ես տեղում ինչ-որ գիրք կարդալ կամ գիրք վերցնել և ժամանակավոր տանել քո տուն ու կարդալ, իսկ հետո հետ վերադարձնել :Գրադարանները նրա համար են, որ մարդիկ առանց գիրքը գնելու տարբեր հետաքրքիր բաներ իմանան։ Կան գրքեր, որոնք պատմում են հին ժամանակների մասին, կան տիեզերքի մասին ,կան բնության և կենդանիների մասին պատմող գրքեր, գրքերը շատ են և տարբեր։Ես միայն գիտեմ,որ շատ կարևոր է գիրք կարդալ,եթե ուզում ես խելացի մարդ լինել։
Ջուր.ջրի կարևորությունը
Ջուրը նրա համար է, որ մարդիկ ծարավից չմահանան: Եթե ջուր չլիներ մարդիկ չէին կարող ապրել, կենդանիները և բույսերը նույնպես կմահանային: Շատ տարիներ գիտնակաները ուսումնասիրել են, որ մարդը առանց սնունդ կարող է գոյատևել, սակայն առանց ջուր չի կարող։ Ջուրը շատ երկրների համար սակավ է, այն ամենաթանկարժեք բանն է, առանց որի կյանքը անհնար է։ Երկրագնդի մեծ մասը ծածկված է ջրով, սակայն դրա քիչ մասն է պիտանի խմելու համար։ Խմելու ջուրը մաքրվում է կայանների օգնությամբ։ Պետք է խնայողաբար օգտագործել ջուրը։
Նախապատրաստություն ճամփորդության
Վաղը մենք դասարանով գնալու ենք ճամփորդության դեպի Գառնի։Երևանից Գառնի 39,9կմ․ է, մեր ավտոբուսը կշարժվի 10։00, իսկ վերադարձը կլինի 16։00։ Մենք կայցելենք<<Գառնի Կրիստալլայն>>ջրերի գործարան։ Այնտեղ մենք տեսնելու ենք, թե ոնց են ջրերը լցվում շշերը, պիտակավորվում և, պատրաստվում վաճառքի։ Դրանից հետո մենք գնալու ենք Գառնու ձոր, որպեսզի տեսնենք Քարերի սիմֆոնիան ։Այն բնության հիասքանչ տեսարան է,հիշեցնում է երաժշտական գործիք-երգեհոն,ես նայեցի ինտերնետում;Կիրճում հոսում է Ազատ գետը։ Ես կտանեմ հեռադիտակ, որպեսզի հեռուները տեսնեմ,միգուցե կենդանիներ էլ երևան։ Վերցնելու եմ քիչ սնունդ և ջուր ,ախտահանման միջոցներ։ Ուսապարկիս մեջ կլինեն ձեռնոցներ և աղբի տոպրակ, որպեսզի ինչպես միշտ մաքրենք մեզ շրջապատող բնությունը։Դիտարկել եմ եղանակը և կարծես սպասվում է անձրև, ես կվերցնեմ տաք բաճկոն։ Առաջին անգամ եմ գնում այնտեղ և ինձ շատ հետաքրքիր է, լինելու, վստահ եմ։ Այնտեղ ես ընկերներիս հետ կխաղանք և, ինչպես միշտ ես բոլորին կծիծաղեցնեմ։Իմ ընկերների հետ մենք կհետևենք, որ ոչ ոք չկորչի և չշեղվի ճանապարհից։Սա էլ մեր քարտեզը՛