June 4

Դիտարկում եմ դասընկերոջս բլոգը

Նպատակը՝ դասընկերների բլոգների ուսումնասիրություն, հրապարակված նյութի ամսաթիվը ճշտելու, հղում կցելու կարողությունների կիրառում:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվում ապրիլի 1-30 հրապարակված նյութերի քանակը, առանձնացնում իր հավանած նյութի հղումը:

Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըՀավանած նյութը
 
Ալեն Բաբայան



Անուկա Հովհանիսյան մեդիտիրույթ
 10Ջեկոի նոր արկածները
/Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըՀավանած նյութը
 Ալեն Բաբայան



 Էմիլի Քոչարյանի բլոգ 10
Միլիոն տարի մեզանից
հետո
Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըՀավանած նյութը
Ալեն Բաբայան



 Գրիգոր Աբտոյան 10 Ես Փանոսն եմ
Դիտարկողի անունը
Ալեն Բաբայան



Դասընկերոջ բլոգը
Միքաել Սադոյան
Նյութերի քանակը
21
Հավանած նյութ
Ես կուզեի ստեղծել
Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըՀավանած նյութը
 


Ալեն Բաբայան
 Նվեր Հովհաննիսյանի մեդիատիրույթ 13 Իմ սիրելի սպորտաձևը
Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըՀավանած նյութը
 


Ալեն Բաբայան

 Դարեհ Դերբողոսյան 10 Կուզեի ստեղծել
Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըՀավանած նյութը

Ալեն Բաբայան



 Գաբրելա Համբարձումյան10 Եթե ամեն մեկս
մի ծառ տնկենք
Դիտարկողի անունը

Ալեն Բաբայան



Դասընկերոջ բլոգը
Մարթա Ղամբարյան
Նյութերի քանակը
12
Հավանած նյութը
Շաշ հյուրը
June 4

Հորինուկներ

Այց գրադարան

Այսօր մենք համադասարանցիներով գնացինք <<Տիգրան Հայրապետյան>> գրադարան:Այնտեղ տեսանք մեծ ու փոքր,բազմապիսի և բազմատեսակ գրքեր:Գրադարանավարուհին մեզ ծանոթացրեց գրադարանում վարքի կանոններին:Իմացանք,որ այնտեղ աղմկել չի կարելի և գիրքը,որ վերցնում ես կարդալու ,պետք է ժամանակին վերադարձնել ու խնամքով վերաբերվել:Բոլորիս նվիրեցին <<Զանգակ>>գրատան զեղչի քարտեր,որը հանգստյան օրերին մենք անպայման կօգտագործենք:

Ջուրը

Ջուրը նրա համար է, որ մարդիկ ծարավից չմահանան: Եթե ջուր չլիներ մարդիկ չէին կարող ապրել, կենդանիները և բույսերը նույնպես կմահանային: Շատ տարիներ գիտնակաները ուսումնասիրել են, որ մարդը առանց սնունդ կարող է գոյատևել, սակայն առանց ջուր չի կարող։ Ջուրը շատ երկրների համար սակավ է, այն ամենաթանկարժեք բանն է, առանց որի կյանքը անհնար է։ Երկրագնդի մեծ մասը ծածկված է ջրով, սակայն դրա քիչ մասն է պիտանի խմելու համար։ Խմելու ջուրը մաքրվում է կայանների օգնությամբ։ Պետք է խնայողաբար օգտագործել ջուրը։

Զատկածես

Զատիկը իմ սիրելի տոներից է։Նաև այն անվանում են Հսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն։Բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույսի պատարագ։ Միմյանց ողջունում ենք<<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>,ի պատասխան լսում ենք<<Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>։Մենք տոնում ենք ընտանիքով Զատիկը, ներկում ենք ձու, եփում չամիչով փլավ, կանաչի և ձուկ։Թխում ենք զատկական թխվածք,մեծահասակները համտեսում են կարմիր գինի։Ես շատ եմ սիրում հավկիթախաղը,մենք ընկերներով կոտրում ենք գույնզգույն ձվիկները։

Թոմ Գեյթս

Հեղինակՙ Լ.Փիշըն

Ես այսօր ավարտեցի կարդալ <<Թոմ Գեյթս>>գիրքը:Այս գիրքը մի երեխայի մասին է ,որը մի քիչ չարաճճի է և հնարամիտ ու սիրում է դասի ժամանակ նկարել: Հիմա իմ սիրած պահը կպատմեմ:Թոմը ,այս պատմության գլխավոր հերոսը,շատ էր սիրում նյարդայնացնել իր քույրիկ Դելիային և իր ընկեր Դերեքի ու նրա շուն Աքլորի հետ ամեն ինչ անում էր դրա համար:Նրա դասարանցիներն էին Էմի Փորթերը(որին նա հավանում էր),Նորման Ուայթսոնը,Մարկուս Մելդրյունը(որին նա տանել չէր կարողանում):Նրա դասատուներն էին պարոն Ֆուլերմանը,պարոն Քինը և տիկին Նափը:Թոմը իր ընկեր Դերեքի հետ հիմնում են երգի խումբ <<Շնազոմբիներ>>անունով,նաև նրանք մի երգչախումբ էին սիրում <<Դյուդ 3>>անունով և անհավանական պատմությունների մեջ են ընկնում ,մինչև համերգի օրը:Ի վերջո դա դառնում է Թոմի ամենաերջանիկ օրը:

Իմ կարծիքով այս գիրքը շատ հետաքրքիր է իմ հասակակիցների համար:Ես խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այն:

Գիշատիչ կենդանիներ

Գիշատիչ նշանակում է մսակեր։Կան շուրջ 217 տեսակ և 110 ցեղ ,որոնք տարածված են ամբողջ մոլորակով։Գիշատիչներին նաև բաժանում են ցամաքաբնակ և մաշկոտանիների խմբերի։ Թվարկենք մի քանի գիշատիչների” հովազ , առյուծ , պանդա , բորենի , մանգուստ , ծովացուլ , արջ , գայլ , աղվես և այլն։Սակայն միշտ չէ որ գիշատիչները սնվում են մսով։Օրինակ արջերը ամենակերներներ են , իսկ մեծ պանդան ընդհանրապես բուսակեր է,առնետներն էլ կաթնասուններ են։

Ռոալդ Դալ

Այս տարվա ամանորյա միջոցառումից հետո Ձմեռ պապիկը մեզ բոլորիս նվիրեց հեքիաթի գրքեր։Ես նվեր ստացա <<Վհուկները>> ։Ճիշտ է դեռ չեմ ավարտել գիրքը,սակայն այն ինձ դուր եկավ ու բացի դրանից շատ զվարճալի և հետաքրքիր է։Այն իմ տարիքի մի տղայի մասին է որն ապրում էր Լոնդոնում և ծնողների մահից հետո մնում է Նովեգիայում ապրող տատիկի հետ։ Հենց այս տատիկն է որ ամեն երեկո պատմում է վհուկների մասին։Ես ու մայրիկս ամեն երեկո կարդում ենք այս գիրքը։

Համբարձման մասին

Համբարձման տոնին մարդիկ վիճակ են գցում : Վիճակը նշում են այսպես՝ մադիկ գնում են և մի քանի աղբյուրներից ջուր են գողանում: Իսկ հետո ջրի մեջ գցում են ամեն մեկը իր իրը և ասում են, թե ինչ են դառնալու: Ես փորձեցի և ինձ ընկավ նախարարի վիճակը:Մենք ընկերներով խաղացինք, դասարանով լավ օր անցկացրեցինք: Նաև մենք աղջիկների համար ընկերներով լիքը ծաղիկներ գտանք և սիրուն ծաղկեփնջեր կազմեցինք:

Ձյուն

Ձյունը սառած ջուր է ,իսկ երկու միանման փաթիլ գոյություն չունի:ԱՄՆ-ում գրանցվել է 38 սմ.փաթիլ:Տարօրինակ է,բայց տարբեր տարիների, տարբեր երկրներում տեղացել է գունավոր ձյուն:Իսկ ամենաձնառատ վայրն է Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Բեյքեր լեռը,որտեղ ձյան բարձրությունը հասել է 2800 սմ.: Իմացա ,որ ձյան ՙՙճռռոց՚՚ գալիս է ,երբ ցրտին փաթիլները փշրվում են:Ես շատ եմ սիրում ձյուն և ուրախանում եմ ձյան փափուկ փաթիլներից:

Իմ տունը

Մենք ապրում ենք բնակարանում,չնայած շուտով պետք է որ տեղափոխվենք սեփական տուն:Ես սիրում եմ մեր շենքը,այստեղ եմ ես մեծացել,ունեմ բակում ընկերներ:Մեր բնակարանը երրորդ հարկում է,այն փոքրիկ է,բայց լուսավոր և գեղեցիկ;Իմ ննջարանը գունավոր է և այնտեղ կան շատ խաղալիքներ ու գրքեր:Պատին փակցված է մեծ գունավորելու պաստառ,որը ես արդեն ներկել եմ,իսկ մյուս պատին կա աշխարհի քարտեզ :

Սիրելի սպորտաձև

Իմ սիրելի սպորտաձևերն են բասկետբոլը և լեռնագնացությունը ։

Ես բասկետբոլը նրա համար եմ սիրում, որովհետև այդ սպորտը դարձնում է ճկուն և արագաշարժ։ Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ խաղում են երկու հակառակորդ թիմերը։Հիմնականում կազմված են լինում 5 խաղացողներից, պայքարում են բասկետբոլի գնդակը հակառակորդի զամբյուղի մեջ գցելու համար։

Լեռնագնացություն կամ ալպինիզմ, ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Հին դարերում այն նաև կազմել է կրոնական ծեսի մաս։

Ես լեռնագնացությունը նրա համար եմ սիրում, որ սար բարձրանալով սովորում ես հաղթահարել դժվարությունները քո նպատակին հասնելու համար։

June 4

Ճամփորդապատում

Մենք դասարանով գնացել էինք Բջնիի Արզական գյուղ ,այնտեղ մենք լավ ժամանակ անցկացրեցինք։ Ես մեր ավտոբուսում բոլորին ծիծաղացնում էի, մենք այնտեղ նկարեցինք խաչքարեր, եկեղեցի,բնություն և ալյն։Այդ եկեղեցու անունը Սուրբ Աստվածածին է։Մենք և ծնողները արտասանեցինք Եղիշե Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը։Ընկեր Ազնիվի և ծնողների հետ խաղացինք գործնանգործ։ Իմ համար շատ լավ օր էր ու զվարճալի։

June 4

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Փետրվարից մենք սովորել ենք շատ տարբեր բաներ,անցել ենք ուղղագրություն, սովորել ենք երկնիշ և եռանիշ թվերի բազմապատկում և բաժանում, մասնակցել ենք <<Արի կարդանք>>նախագծին։ Ունեցել ենք կլոր սեղան քննարկում, որտեղ մեր ծնողներին ներկայացրել ենք մեր կարդացած գրքերը, դրանք Ռոալդ Դալի հետաքրքիր պատմություններն էին։Ես պատմեցի իմ կարդացած <<Վհուկները>>։ Գնացել էինք ճամփորդության<<Գառնու ջրերի գործարան>>, մի որոշ ժամանակ հետո գնացել էինք Բջնի, գյուղ Ազրզական։Այնտեղի եկեղեցում երգեցինք, իսկ լանջին կանգնած, բոլորով միասին արտասանեցինք Եղիշե Չարենցի << Ես իմ անուշ Հայաստանի>>։