September 29

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին

Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:

September 29

Աշուն գիշեր

Կար – չկար մի փոքրիկ տերև կար։Նա հանգիստ ապրում էր մայր ծառից կախված, խաղում էր մյուս գույնզգույն տերևների հետ,ճոճվում և պար բռնում քամու հետ։ Բայց մի օր սկսվեց ուժգին քամի ու նրան պոկեց մայր ծառից, քշեց հեռու հեռուներ։Երբ քամին ավարվեց, նա,որ վախից փակել էր աչքերը, բաց արեց ու տեսավ, որ մոլորվել է։Նա կանչում էր իր հարազատներին և ընկերներին, բայց ոչ – ոք չէր լսում։Նա մնացել էր միայնակ և տխուր ։Շուտով եկավ գիշերը, աստղերը փայլփլում էին երկնքում , իսկ լուսինը մեղմիկ օրոր էր ասում։Տերևը հանդարտվեց,նա հիացած էր երկնքի գեղեցկությամբ, այժմ նա ուներ նոր ընկերներ, հայրենի հողը, որն իրեն ջերմացնում էր և երկնքի անծայրածիր աստղերը։

September 25

Առակ աշխատանքի մասին

Սեփականատերը չէր ցանկանում կորցնել լավ աշխատողի, և նա խնդրեց իրեն ծառայություն մատուցել — Կառուցել ևս մեկ տուն: Ատաղծագործը համաձայնեց, սակայն ակնհայտ էր, որ նա աշխատանքի ժամանակ մտքերով ուրիշ տեղ էր, ջանք չէր գործադրում, և օգտագործում էր, ինչ ձեռքի տակ կնկներ: Երբ ատաղծագործը վերջացրեց աշխատանքը և տունն արդեն պատրաստ էր, սեփականատերը մեկնեց նրան բանալիները և ասաց.
— Այս տունը իմ նվերն է քեզ:
— Ինչպես թե, — տխրեց ատաղծագործը:
Եթե նա իմանար, որ դա իր համար է կառուցում, կաներ ամեն ինչ ուրիշ կերպ:

Առակը ուսուցանում է,որ յուրաքանչյուրս պետք է լավ կատարենք մեր գործը,անկախ հանգամանքներից և պայմաններից։

September 25

Տնային առաջադրանքներ


1․ Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով

672+672=1344

  • Ստուգում՝
  • 1344-672=672

9182+98=9280

  • Ստուգում
  • 9280-98=9182

    1487+561=2048

  • Ստուգում՝
  • 2048-1487=561

    89621+3810=93431

    • Ստուգում՝
    • 93431-89621=3810

    2․ Երկու օրում Գայանեն վաճառեց 240կգ վարունգ։ Առաջին օրը նա
    վաճառեց 20կգ ավելի, քան երկրորդ օրը։ Հաշվի՛ր, թե որքան է
    կազմում երկրորդ օրվա վաճառքի գումարը, եթե առաջին օրվանը
    կազմում է 10400դրամ։

    Լուծում

    1} 240-20=220{կգ}

    2}220:2=110{կգ}

    3} 110+20=130{կգ}

    4}10400:130=80{կգ}

    5}110×80=8800{կգ}

    Պատ․8800 դրամ

    September 20

    Մայրցամաքներ, աշխարհամասեր

    Pangea_animation_03
    Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

    Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:
    Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:
    Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան։
    September 20

    Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

    Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

    Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք հետևանքները վտանգավոր են մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

    Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

    2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

    3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձիր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

    4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

    Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

    September 19

    The golden egg story

    Once upon a time , a farmer had a goose that laid a golden egg every day.The egg provided enough

    money for him and his wife for their day-to-day needs. But one day,the farmer got an idea and thought,

    “Why should I take just one egg a day ? Why can’t I take all of them at once and make a lot of money?”.

    They killed the bird and opened the goose’s stomach, to find nothing.He cryed a lot,but it’s all gone.

    September 15

    Տնային առաջադրանք

    Ճանապարհ

    Բարակ ուղին սողալով,
    Ոտի տակին դողալով,
    Ճամփի ծայրին բուսել է
    Կյանքի ծառը շողալով։

    Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
    Այս ճանապարհն Անհունի․․․
    Մարդու, բույսի, գազանի
    Եվ թևավոր թռչունի։

    2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

    սողալ -գետնին քսվելով գնալ,քաշ գալ

    բուսել -ծիլ տալ,աճել

    թևավոր -թև ունեցող,դիպուկ

    անհունի -անհատակ, անվերջ

    3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

    ճանապարհ  -ուղի,արահետ,կածան

    4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

    September 15

    Բնագիտություն

    1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:Մարդը միակ բանական, խոսացող և աշխատող տեսակն է։
    2. Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի­նակներ:Մենք բնության մի մասնիկն ենք, եթե աղտոտենք, վնասենք,բնությանը,անպայման կաղտոտվի օդն ու ջուրը և կշատանան հիվանդությունները։
    3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի­նակներ:Մարդը կարող է հողը մշակել և ստանալ բերք ու բարիք։
    4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի­նակներ:Խնամում է և չի աղտոտում, ծառեր է տնկում և մաքրում շրջակայքը։