October 31

Ք․ՌՈՈՒԼԻՆԳ Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը

Աշնանային արձակուրդներին ես կարդում էի Հարրի Փոթերը։Ճիշտ է, ես դեռ չեմ վերջացրել գիրքը, բայց կարող եմ ասել որ այն շատ հետաքրքիր է և խորհրդավոր։Այս գիրքը մի տղայի մասին է, որի անունն է Հարրի։Նա ծնողներին կորցնելուց հետո ապրում է իր մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ նրան շատ վատ են վերաբերվում։ Երբ լրանում է տղայի 11 տարին, նրան հրավիրում են Հոգվորթս-կախարդական մի դպրոց որտեղ կարող են սովորել միայն բացառիկ ունակություններով երեխաները։ Այստեղ Հարրիին սպասվում է անհավանական արկածներով կյանք։Ես տպավորված եմ Դամբլդորի և Հագրիդի կերպարներով։Հագրիդը հսկա մարդ էր ,փարթամ և գանգուր մազերով, իսկ պրոֆեսոր Դամբլդորը Հոգվորթսի տնօրենն էր և բարի կախարդ , ուներ արծաթափայլ երկար մազեր, որոնք շողում էին նույնքան պայծառ ինչքան նրա աչքերը։Իմ նախընտրած երկտողն է գրքից <<Հիշիր չի կարելի բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին>>։Սա Ալբուս Դամբլդորի խոսքերն են։

Ես բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ և բացահայտել գրքերի հրաշք աշխարհը։

October 20

My grandmother

My grandmothers name is Zina. She is a mother of my mom.She have blue eyes, blond hairs.What about her character, she is a good natured and kind hearted.She is 73 years old and she lives in U.S.A with my grandpa Samvel.I love and miss them so much.

October 20

Exercise

Առաջադրանքներ՝

Նախադասոէթյունները դասավորեք ճիշտ հերթականությամբ:


On her way she met a wolf.
Little Red Riding Hood looked at the wolf’s eyes, ears, nose and teeth.
One day Little Red Riding Hood went to visit her granny.
Little Red Riding Hood never saw the wolf again.
The wolf opened his mouth wide and Granny jumped out.
The wolf ran to Granny’s house and ate Granny up.
A woodcutter heard a loud scream and ran to the house.

One day Little Red Riding Hood went to visit her granny.

On her way she met a wolf.

The wolf ran to Granny’s house and ate Granny up.

Little Red Riding Hood looked at the wolf’s eyes, ears, nose and teeth.

The wolf opened his mouth wide and Granny jumped out.


On her way she met a wolf.
Little Red Riding Hood looked at the wolf’s eyes, ears, nose and teeth.
One day Little Red Riding Hood went to visit her granny.
Little Red Riding Hood never saw the wolf again.
The wolf opened his mouth wide and Granny jumped out.
The wolf ran to Granny’s house and ate Granny up.
A woodcutter heard a loud scream and ran to the house.

Little Red Riding Hood never saw the wolf again.

Match what Little Red Riding Hood and the wolf say./ Նախադասությունները համապատասխանեցնել իրար:


Granny, what big eyes you have! All the better to hear you with!
Granny, what big ears you have! All the better to eat you with!
Granny, what a big nose you have! All the better to see you with!
Granny, what big teeth you have! All the better to smell you with!

Granny, what big eyes you have! All the better to see you with!

Granny, what big ears you have! All the better to hear you with!

Granny, what a big nose you have ! All the better to smell you with!


Granny, what big teeth you have! All the better to eat you with!

October 19

Համո Սահյան

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Խաշամ-խաշ-ծառերից թափված աշնան տերև

փեշեր -զգեստի քղանցք

որոտալ -թնդալ,դղրդալ

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մշուշ-մառախուղ,մեգ

շղարշ-քող

քամի-հողմ,սյուք

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել

Չէ, երևի ձյուն է գալու։

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

Նարնջագույն, դեղին, մոխրագույն։

բ)  ի՞նչ ձայներ ես լսում

Քամու և տերևների շրշյուն։

October 19

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ

Ես այսօր իմ դասընկերների հետ գնացել էինք Ամբերդ։ Այն գտնվում էր Արագած լեռան լանջին, Բյուրական գյուղի մոտերքում, Արքայեն և Ամբերդ գետերի միացման հատվածում։ Կառուցվել է 11-13 դարերում, ունեցել տարբեր անուններ Ամպիր, Անբերդ, Համբերդ։ Այն եղել է հզորագույն բերդաքաղաք։Բազում գրավում և ազատագրում տեսնելուց հետո վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքի ժամանակ։

Անգամ հիմա, երբ ես տեսա Ամբերդը, ես մտածում էի, թե ինչքան հզոր և գեղեցիկ է եղել այն,որ մինչ այժմ պահպանել է իր ուժն ու հմայքը։ Նրա անունը անգամ խորհրդանշական է <<ամպերի բերդ>>։

October 17

Խնդիրներ

Երեք թվերի գումարը 5418 է։ Առաջին թիվը 333-ով մեծ է երրորդից։ Երկրորդ թիվը 444-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։

 5418-333+444=5529

5529:3=1843

1843+333=2176

1843-444=1399

Տատիկը գուլպաներ գործելու համար օգտագործեց 140մ թել՝ կապույտ, կարմիր և սպիտակ գույների։ Կապույտը 25մ-ով երկար էր կարմիրից։ Սպիտակը 14մ-ով կարճ էր կարմիրից։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր թել է օգտագործել տատիկը։

140-25+14=129

129:3=43

43+25=68

43-14=29

Երեք թվերի գումարը 3456 է։ Առաջին թիվը 345-ով մեծ է երկրորդից, իսկ երկրորդը 612-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։

 3456-345+612=3723

3723:3=1241

1241-612=629

629+345=974

Երեք պարկերում կա 135կգ ցորեն։ Առաջինում կա 15կգ-ով ավելի, քան երկրորդում , իսկ երկրորդում՝ 12կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում։ 

135-15+12=132

132:3=44

44-12=32

32+15=47