February 28

Мама

Мою маму зовут Лилит______.

Моей маме _44____ лет/года.

У моей мамы _светлые_____ волосы.

У моей мамы_серо-голубые___ глаза.

Моя мама работает__дома___.

Моя мама любит__меня_____.

Моя мама делает все домашние дела. Она ласковая и добрая,но иногда сердится,когда я долго сижу за компьютером. Мы вместе любим гулять и играть,вечером читаем книги и смотрим мультики. Классная у меня мама .

February 27

Հ. Թումանյանի «Երկու սև ամպ»

Բանաստեղծության մեջ կար թե գույն, թե շարժում։Գույնն էր սևը ,իսկ շարժումը կատաղի քամու ուժը։Ամբողջ ստեղծագործության գլխավոր տողն է<< Հողմը սակայն չար հոսանքով,բաժնել, ջոկել չէր կարենում>>։Ինչքան փորձում էր հողմը, չէր կարողանում բաժանել երկու ամպերին։Եթե ես վերնագրեի բանաստեղծությունը, կգրեի<<Անբաժան ընկերները>>։Բանաստեղծությունը երկու սև ամպի մասին է, որոնք անդադար հալածվում են կատաղի և չար հողմի կողմից, բայց մինչև վերջ մնում անբաժան։

February 27

2-ի բաժանելիության հայտանիշ

Տնային առաջադրանքներ

1 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։

3200, 324, 185, 4, 506

2902, 8, 442, 334, 2256

4388, 9, 880, 292

2 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին։

72=70+2

503=500+3 

3250=3000+200+50

Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։

2,3,0

Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։

72,3250

Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝  զույգ։

Զույգ-72,3250,

Կենտ-503

3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։

418+2109=2527

326+24=350

2136-321=1815

1562-28=1534

2×251=502

2×277+212=766

4 Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր արդյունքը։

Օրինակ՝

248։5=49(3մն)

Ստ․ 49×5+3=248

2090:2=1045

1045×2=2090

2794:5=558(մն4)

558×5+4=2794

2790:10=279

279×10=2790

2797:10=279(մն7)

279×10+7=2797

5Հասմիկը, կարդալով օրական 12 էջ, ո՞րերորդ օրը կվերջացնի 124 էջանոց գրքի ընթերցումը։

124:12=10(4մն)

February 26

The liar.Answer the questions

  1. What did the king say to all people?
    1. “I will give half my kingdom to the man who can tell a lie that I can agree that is a lie.”
  2. Who came first?

shepherd came ․

  1. What did he say?
    1. He said, “My father has got a pipe. The pipe is very long and he can stir the stars with it».
  2. What was the king’s answer?
    1. “That’s possible,” answered the King. “My grandfather had a pipe. He used to  put one end of it in his mouth and stretch the other up to the sun to light it.”
  3. Who came second?
    1. A tailor came.
  4. What did he say?
    1. He said, “I am sorry, O King, to have come so late. Wind , storm and lightning did not let me come early”. I was patching up the crack  of the sky.
  5. What was the king’s reply?
    1. “Oh, “I believe it is true” said the King, “but you haven’t patched it very well, for it rained a little again this morning.
  6. Who came after the tailor?
    1. A villager came.
  7. What did he tell the king?
    1. “You owe (պարտք լինել) me a bag of gold. I have come for it.
  8. What did the king answer?
    1. That s a lie . I do not owe you anything.” Then he say “No, no. You’re quite right. It’s not a lie,” the king tried to correct  himself.

February 22

Տնային առաջադրանք

Տնային առաջադրանքներ

1 Թվարկի՛ր 33-ից մինչև 45-ը ներառյալ բոլոր կենտ թվերը։ 35,37,39,41,43,45

2 Որքա՞ն է երկու իրար հաջորդող կենտ թվերի տարբերությունը։ 2

3 Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

125 թվի նախորդ և հաջորդ թվերը

124 ,126-զույգ են

Երկու կենտ թվերի գումարը

5+3=8 զույգ է

Որևէ զույգ թվի նախորդ և հաջորդ թվերը

1,3-կենտ են

4․ Կատարի՛ր գործողությունը։

62դմ2սմ-5դմ8սմ=56 դմ 4 սմ

12ժ20ր-2ժ40ր=9 ժ 40 ր

82կգ-6կգ650գ=76 կգ 650 գ

42դմ7սմ+5դմ8սմ=48  դմ    5 սմ

12կգ650գ+6կգ450գ=8 կգ 800 գ

12ժ20ր+2ժ40ր=15 ժ

5 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

*։24=444

444×24=10656

203=4872:*

4872:203=24

*+3637=6240

6240-3637=2603

*-215=48001

48001+215=48216

6 Երկու թվերի գումարը 560 է։ Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։ 480+80=560   

7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6450, 1, 1240,  459,

a<1245        a>1200,a=1240

a>214       a<1800,a=459

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(40+1):4=1(մն1)

(40+2):4=1(մն2)

(40+3):4=1(մն3)

9 7 մեծ և 5 փոքր պարկերում կա 38կգ բրինձ։ 7 մեծ և 7 փոքր պարկերում՝ 42կգ։ Որքա՞ն բրինձ կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։ Պատ-Մեծ պարկ- 4 կգ,փոքր պարկ- 2 կգ։10․ Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։Պատ-18ուղևոր։

February 22

Թեստ 2


Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    1. Ակնթարթ
    2. Երբ
    3. Պատշգամբ
    4. Փախչում
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ -վճիտ

լուռ -անդուլ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ——ծնվել, հայտնվել——————————————
բ/խելքը գլխին            ——դատող,բանիմաց,խելացի——————————————
գ/կողը հաստ              ——համառ,ինքնասածի,կամակոր——————————————
դ/ճաշը եփել                ——մեկին պատժել, լավ ծեծել——————————————

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    1. Աղմկահույզ,հողմածեծ,վերջալույս,ոսկեգեղմ։
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ——պատվեր——————
բ/մալինա ——մորի——————

գ/կենգուրու —ագեվազ——————

դ/ստարտ——սկիզբ——————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    1. Մայր,երեխա,եղնիկ,կաթ։
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    1. Խարտյաշ եղնիկը մտածող և բանական էակ էր։Նազելի և աղբյուրների նման վճիտ աչքերով։
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր հայրենի անտառին, իր տանը, իր ընկերներին։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև այդ խելացի կենդանին կարոտում էր իր տունը։

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Սարերից փչում էր կատաղի քամին։ Անտառից լսվում էին դարավոր ծառերի խշշոցը և աղմուկը։

Անտառը կարծես կռվի էր բռնվել խելահեղ հողմի հետ։