June 14

Մաթեմատիկայի ստուգատես

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 7  է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 5:
1) 25752) 75253) 52574) 5752Ջնջել ընտրվածքը

2575

2․ Գտի՛ր 8736 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  1) 32) 363) 6 4) 736

6

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  8-ին․
1) 4, 8, 24, 702) 24, 30, 48, 6403) 32, 48, 72, 2404) 2, 4, 16, 320

4, 8, 24, 70

4․ Քանի՞ րոպե է 2/3 ժամը:
1) 302) 403) 904) 20

40

5․   Գտի՛ր   6սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:
1) 18սմ2) 2սմ3) 12սմ4) 3սմ

18սմ․

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  արտադրյալը, եթե  արտադրիչներից մեկը   մեծացնենք  2 անգամ:1) Կմեծանա 2-ով2) Կփոքրանա 2-ով3) Կմեծանա 2 անգամ4) Կփոքրանա 2 անգամ

Կմեծանա 2 անգամ

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
12մ 33սմ > 12մ 3*սմ։1) 22) 33) 44) 6

2

8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  12000 գրամը կիլոգրամով:
1) 12կգ2) 12000000կգ3) 120կգ4) 10կգ

12կգ

9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 340, 330, 200, 1102) 460, 350, 500, 4003) 120, 255, 340, 6004) 800, 700, 455, 900

1) 340, 330, 200, 110

10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների  3/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։1) 902) 603) 1504) 115

60

 11. Տուփում կա 5 կանաչ, 11 դեղին և 2 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։

17


12.Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվերի գումարը:

1009


13. Հաշվի´ր 11 • (260 − 360 : 6) – 200  արտահայտության արժեքը:

2000

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:

115, 215, 315, 415,

515
15. Գրիր 3-ի բաժանվող ամենամեծ եռանիշ թիվը։     

999       

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 20մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

1)220-20=200
2)220X200=44000
17․ Երեք իրար հաջորդող կենտ թվերի գումարը 333 է։ Որո՞նք են այդ թվերը։

333:3=111

109,111,113

June 8

Մայրենիի Ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

                Ալեն Բաբայան

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։
  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։ Զգույշ, արագավազ ։
  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Անսովոր-սովորաբար

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Անտառում-Անտառներում

Վագրաձի-վագրաձիեր

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:
June 4

Ճամփորդապատում

 Մենք դասարանով հունիսի 2-ին ճամփորդել ենք Գեղարքունիքի մարզ՝  հաղթահարելով “Կլոճի դոշ”  բարձունքը:Ճանապարհը տևեց մոտ 1,5 ժամ։ Մենք այնտեղ երգեցինք, խոսեցինք, խաղացինք, վազվզեցինք և դաշտերով քայլեցինք։ Ես ու Նժդեհը տաք քար գտանք և մտածում էինք, որ դա երկնաքար է, սակայն հետո գլխի ընկանք ,որ արևն էր քարը այդքան տաքացրել։Բարձունքը հաղթահարելուց հետո գնացինք դեպի Սևանի լիճ։ Մենք այնտեղ լողացանք, նկարվեցինք և սնվեցինք։Տեսանք Սուրբ Աստվածընկալ եկեղեցին, որտեղ մոմեր վառեցինք։Ընդհանուր առմամբ ունեցանք շատ տպավորիչ և գեղեցիկ օր,ևս մեկ անգամ համոզվելով ,որ մեր հայրենիքը չքնաղ է և աննման։