April 25

Զատկածեսը Եղվարդում

Մենք դասարանով գնացել էինք Եղվարդ ։Այն գտնվում էր 12 կմ․ Երևանից հեռու ,Կոտայքի մարզում ։Ճանապարհը տևեց 40 րոպե։Եղանակը արևոտ էր և պայծառ։Մենք այցելեցինք <<Խզուզիկ>>քոլեջ, ծանոթացանք միմյանց հետ, նրանց սովորեցրեցինք մեր հայկական երգերից։ Այնտեղ մենք տեսանք գեղեցիկ եկեղեցի, որը շրջապատված էր պտղատու ծառերով, որոնք ծաղկած էին և կանաչած։ Տերհայրը դիմավորեց մեզ և օրհնեց և խրատներ տվեց։Եկեղեցին կոչվում էր Սուրբ Աստվածածին։Եկեղեցու բակում մենք նկարեցինք,երգեցինք,ձվակռիվ խաղացինք և նախաճաշեցինք։ Մենք լավ և ուրախ օր ունեցանք։

November 19

Ծաղկեվանք

Այսօր մեր դասարանով գնացել էինք Ծաղկեվանք ,որն գտնվում է Կոտայքի մարզում։ Մենք տեսանք հինավուրց ժայռափոր վանք Արա լեռան վրա։ Ընկեր Ազնիվը պատմեց Ծաղկեվանքի մասին ։Այնտեղ կաթկթում է ջուր , որը ասում են բուժիչ է ,պատմում են,որ այն Ծաղիկ անունով աղջկա արցունքներն են ։Մենք վառեցինք մոմեր ու ձնագնդիկ խաղացինք։Իմ օրը շատ լավ անցավ։