January 22

Այց սահադաշտ՝ Գեղասահքի և հոքեյի մարզադպրոց

Մենք դասարանով այցելել ենք Գեղասահքի և հոքեյի մարզադպրոց։Այնտեղ շատ հավես էր և հետաքրքիր։ Ես օգնում էի իմ ընկերներին սահել, բայց ես նույնպես ետ էի վարժվել, քանի որ տարին 1 անգամ եմ գնում սահադաշտ։Ամենադժվարը այս գործում չմուշկ հագնելն է, իսկ սահելը ընդարձակ ձյունաճերմակ սահադաշտում, միայն հաճույք է պատճառում։Ընկերներիս մոտ նույնպես շատ լավ էր ստացվում սահելը։Մենք հրաշալի ժամանակ անցկացրեցինք։

January 18

Այց Մատենադարան

Այսօր մենք այցելեցինք Մատենադարան, այնտեղ շատ հետաքրրքիր էր և խորհրդավոր։Ես հպարտության զգացում ունեի, տեսնելով բազմադարյա գրերն ու մատյանները։Շենքի դիմաց կանգնած են Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները, իսկ շենքի ճակատը զարդարված է Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու,  Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններով։Մուտքի մոտ գրված է հայերեն թարգմանված առաջին նախադասությունը․ <<Ճանաչել զիմաստութիուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>։Մենք իմացանք,որ Մատենադարանը կառուցվել է 1921թ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով և այն հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այնտեղ պահվում են ավելի քան 300000 փաստաթուղթ և 18000 ձեռագիր։ 

October 25

Ճամփորդապատում

Մենք դասարանով գնացել էինք Եղվարդ, այնտեղից Զորավան՛ Ղառղառավանք։Այն գտնվում է Արայի լեռան լանջին։Մենք երգեցինք այնտեղ և ինձ շատ դուր եկավ աշնանային չքնաղ բնությունը։ Վանքը նաև կոչում են Ագռավավանք։ Ըստ ավանդույթի ուխտավորները վանքի մոտ մատաղ են պատրաստում, իսկ օձը այն թունավորում է։ Մի ագռավ տեսնելով դա, փորձում է թույլ չտալ մարդկանց ուտել մատաղը բայց տեսնելով, որ նրանք չեն հասկանում, ագռավը ստիպված նետում է իրեն եռացող կաթսայի մեջ։ Ի հիշատակ ագռավի կոչվում է այդ վանքը։

Այնտեղ մենք տեսանք խոնարհված եկեղեցին և սրբապատկերներ։Մինչ այժմ Ղառղառավանքը սրբատեղի է և մարդիկ գնում են այնտեղ ուխտագնացության։

Դասարանցիներով լավ ժամանակ անցկացրեցինք։ Մենք խաղացինք պաղկվոցի, բռնոցի և այլն։Ծանոթացանք մեր հասակակից աշակերտների Եղվարդի թիվ 3 միջնակարգ դպրոցից։ Ինձ շատ դուր եկավ հետաքրքրաշարժ ճամփորդությունը և հրաշագեղ բնությունը ։

June 4

Ճամփորդապատում

 Մենք դասարանով հունիսի 2-ին ճամփորդել ենք Գեղարքունիքի մարզ՝  հաղթահարելով “Կլոճի դոշ”  բարձունքը:Ճանապարհը տևեց մոտ 1,5 ժամ։ Մենք այնտեղ երգեցինք, խոսեցինք, խաղացինք, վազվզեցինք և դաշտերով քայլեցինք։ Ես ու Նժդեհը տաք քար գտանք և մտածում էինք, որ դա երկնաքար է, սակայն հետո գլխի ընկանք ,որ արևն էր քարը այդքան տաքացրել։Բարձունքը հաղթահարելուց հետո գնացինք դեպի Սևանի լիճ։ Մենք այնտեղ լողացանք, նկարվեցինք և սնվեցինք։Տեսանք Սուրբ Աստվածընկալ եկեղեցին, որտեղ մոմեր վառեցինք։Ընդհանուր առմամբ ունեցանք շատ տպավորիչ և գեղեցիկ օր,ևս մեկ անգամ համոզվելով ,որ մեր հայրենիքը չքնաղ է և աննման։

January 31

Ձմեռային ճամբար

Ամբողջ հունվար ամիսը մենք դպրոցում մասնակցում էինք տարատեսակ ճամբարների։Ես ընտրել էի օտար լեզուների ջոկատը ,որտեղ մենք ամրապնդում էինք մեր գիտելիքները անգլերեն և ռուսերեն լեզուներով։Մենք կարդում էինք, պատմում, նկարում, խաղում և երգում։Մենք խաղացել ենք սեղանի խաղեր, պատրաստել պիցցա, մասնակցել մարզական ստուգատեսներին, կատարել ֆլեշմոբեր։Բացի այս ամենը մենք նաև գնացել ենք սահադաշտ և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։

January 24

Լուսիկ Ագուլեցու տուն- թանգարան

Այսօր մենք դասարանով այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։Մենք իմացանք, որ Լուսիկ Ագուլեցին եղել է նկարչուհի և ազգագրագետ։Այդ տանը նա ապրել է երկար տարիներ, իսկ հիմա այն դարձել է թանգարան։Մեզ շատ հետաքրքիր էր տեսնել այդքան հին իրեր, նկարներ, գրքեր,սրբապատկերներ,գորգեր,տարազ, զենքեր,տիկնիկներ,զարդեր,հին դրամներ և այլն։ Մեր օրը անցավ շատ հետաքրքիր։

October 19

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ

Ես այսօր իմ դասընկերների հետ գնացել էինք Ամբերդ։ Այն գտնվում էր Արագած լեռան լանջին, Բյուրական գյուղի մոտերքում, Արքայեն և Ամբերդ գետերի միացման հատվածում։ Կառուցվել է 11-13 դարերում, ունեցել տարբեր անուններ Ամպիր, Անբերդ, Համբերդ։ Այն եղել է հզորագույն բերդաքաղաք։Բազում գրավում և ազատագրում տեսնելուց հետո վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքի ժամանակ։

Անգամ հիմա, երբ ես տեսա Ամբերդը, ես մտածում էի, թե ինչքան հզոր և գեղեցիկ է եղել այն,որ մինչ այժմ պահպանել է իր ուժն ու հմայքը։ Նրա անունը անգամ խորհրդանշական է <<ամպերի բերդ>>։

May 15

Նախապատրաստություն ճամփորդության

Վաղը մենք դասարանով գնալու ենք ճամփորդության դեպի Գառնի։Երևանից Գառնի 39,9կմ․ է, մեր ավտոբուսը կշարժվի 10։00, իսկ վերադարձը կլինի 16։00։ Մենք կայցելենք<<Գառնի Կրիստալլայն>>ջրերի գործարան։ Այնտեղ մենք տեսնելու ենք, թե ոնց են ջրերը լցվում շշերը, պիտակավորվում և, պատրաստվում վաճառքի։ Դրանից հետո մենք գնալու ենք Գառնու ձոր, որպեսզի տեսնենք Քարերի սիմֆոնիան ։Այն բնության հիասքանչ տեսարան է,հիշեցնում է երաժշտական գործիք-երգեհոն,ես նայեցի ինտերնետում;Կիրճում հոսում է Ազատ գետը։ Ես կտանեմ հեռադիտակ, որպեսզի հեռուները տեսնեմ,միգուցե կենդանիներ էլ երևան։ Վերցնելու եմ քիչ սնունդ և ջուր ,ախտահանման միջոցներ։ Ուսապարկիս մեջ կլինեն ձեռնոցներ և աղբի տոպրակ, որպեսզի ինչպես միշտ մաքրենք մեզ շրջապատող բնությունը։Դիտարկել եմ եղանակը և կարծես սպասվում է անձրև, ես կվերցնեմ տաք բաճկոն։ Առաջին անգամ եմ գնում այնտեղ և ինձ շատ հետաքրքիր է, լինելու, վստահ եմ։ Այնտեղ ես ընկերներիս հետ կխաղանք և, ինչպես միշտ ես բոլորին կծիծաղեցնեմ։Իմ ընկերների հետ մենք կհետևենք, որ ոչ ոք չկորչի և չշեղվի ճանապարհից։Սա էլ մեր քարտեզը՛

February 25

Անխելք մարդը ներկայացում

Երեկ մենք դասարանով գնացել էնք Տիկնիկային թատրոն և դիտել ենք <<Անխելք մարդը>> ։ Ինձ դուր եկավ ներկայացումը,որը շատ զվարճալի էր: Ներկայացման հերոսներն էին՝ անխեք մարդը, գայլը, աղջիկը, ծառն ու Աստվածը: Մենք լավ օր անցկացրեցինք, քանի որ դասընկերներով էինք, իսկ հետո վերադարձանք տուն և պատմեցինք մեր օրը մայրիկներին:

Իմ կարծիքը հերոսների մասին: Անխելք մարդը շատ անգրագետ էր և անխելք, ծառը չոր էր և ծարավ,աղջիկը սիրուն ,հարուստ , բայց իր սերը չէր գտնում ,Աստված խելացի խորհուրդներ տվեց ճամփորդին,իսկ գայլը գտնվեց ավելի խելացի,քան ճամփորդը: