June 8

Մայրենիի Ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

                Ալեն Բաբայան

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։
  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։ Զգույշ, արագավազ ։
  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Անսովոր-սովորաբար

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Անտառում-Անտառներում

Վագրաձի-վագրաձիեր

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:
May 28

Առաջադրանք 5-Ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Ես շատ սիրում եմ իմ դպրոցի յուրաքանչյուր անկյուն, առավել ևս կանաչապատ այգիներն ու պուրակները:Նրանք չքնաղ են տարվա ամեն եղանակին:


2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Շատ նախագծեր էին հետաքրքիր, սակայն ինձ ամենաշատը դուր եկավ հարցազրույցը, քանի որ թեման ազատ ընտրությամբ էր:

3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Այս տարի կարդացել եմ «Եղեգնուհին» Ղազարոս Աղայանի,«Բարոն Մյունհաուզենի արկածները»Երիխ Ռասպեի,«Բարեկենդանը» Թումանյանի, «Փոքրիկ իշխանը» Անտուան դը Սենտ Էքզյուպերիի,Ջաննի Ռոդարիի պատմվածքները:

https://alenbabayan.edublogs.org/category/uncategorized/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Հիմա կարդում եմ «Թենթենի արկածները»Էրժեի գրած:


5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

«Վահագնի ծնունդը»,Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․»,Համերգ,Հ. Թումանյան. Մոծակն ու մրջյունը,Հ. Թումանյանի «Երկու սև ամպ»,Իմ երգը Հովհաննես Թումանյան,Երջանիկ խրճիթը,Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» ,Ավ․ Իսահակյանի «Գետակի վրա»:

Ամենասիրելիս է Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․»
6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Իմ ամենամոտ ընկերներն են Դանիիել Գյուլումյանը և Նվեր Հովհաննիսյանը:

Այսոր կպատմեմ Դանիիելի մասին

Դանիելը ունի սև աչք և ունք, սև մազեր:Նա բարի է և ընկերասեր:
7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին հաճույքով:

https://alenbabayan.edublogs.org/category/%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1%d5%be%d5%b6%d5%a5%d6%80/

https://alenbabayan.edublogs.org/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

https://alenbabayan.edublogs.org/2023/04/19/%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a7%d6%80%d5%a5%d5%a2%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b4%d6%80%d5%b8%d6%81-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Ես ընտրել եմ բնագիտական գործունեությունը,ուսուցիչուհիս է ընկեր Անժելան :Մենք տնկում ենք բույսեր և ծաղիկներ,ստեղծում գեղեցիկ և խնամված միջավայր:


9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Դահուկներով չեմ սահել:
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Այս տարի մենք անցնում էինք հայրենագիտություն,որն էլ ես շատ սիրեցի:
11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:


13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Երբ է լինելու խաղաղություն ամբողջ աշխարհում:

May 24

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրին կտրեց և կապեց ներքևի ծայրին։ Այս բանն նրան գետնին իջնելու հնարավորություն տվեց։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եղունգներովս աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Կացինը գտնելու համար երկար ժամանակ կորցրեց։ Լուսինն էլ էր արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինը գտավ մի կույտ փտած դարմանի մեջ։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Երկար-պարան

Հզոր-երկիր

Խելացի-Մյուխաուզեն

Շուտով երկար պարանը պրծավ, և խելացի Մյունխհաուզենը օդում կախված մնաց՝ երկնքի և հզոր երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

Տնկել

աճել

չկորցնել

բարձրանալ

գոչել

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —փորել թունելը

Դուրս գալ ——դուրս գալ խանութից

Աճեցնել —աճեցնել ծաղիկը

Տեսնել —տեսնել ինքնատիռը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել-մտաբերել

իսկույն-անմիջապես

վերջիվերջո-վերջապես

ուրախ-ուրախ-զվարթ

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար

երկար-կարճ

բարձրանալ-իջնել

վերև-ներքև

May 22

Հորինուկ

Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:

Օրերից մի օր ես միացրեցի նոթբուքը և աչքովս մի հոլովակ ընկավ: Մի կնիկ յուղն ու բրինձը խառնել և քսում էր մարդու գլխին: Նա բացատրում էր, որ դա դեղ է և իբր օգնում է մազաթափության դեմ:Ծիծաղս չէի կարողանում զսպել:Իմ կարծիքով լրիվ հիմար տեսանյութ էր:

May 22

Հ․ Թումանյան․ Բարեկենդանը

Հովհաննես Թումանյան — Բարեկենդանը — Սեդա Վիրաբյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Առաջադրանքներ

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

Եթե նրանք սիրով ամուսիններ լինեին, ապա մեկը մյուսին կօգնեին, խաղաղ կլինեին և ոչ ոք չէր համարձակվի նրանց խաբել:

  1. Ի՞նչ գիտես Բարեկենդան տոնի մասին, բլոգումդ պատմի՛ր։

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ:

  1. Դո՛ւրս գրիր հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրո՛ւ հոգնակի։

Մարդ-մարդիկ

կնիկ-կանայք

ախպեր-ախպերներ

ձեռք-ձեռքեր

բրինձ-բրինձներ

  1. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրո՛ւ գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։

ծիծաղել-ծիծաղ

կռվել-կռիվ

ճանապարհել-ճանապարհ

վազել- վազք

փոփոխել-փոփոխություն

ամաչել-ամաչկոտություն

ծերանալ-ծեր

փախչել-փախուստ

May 19

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

Oրերից մի օր պոչս մնաց թակարդում, մտածում էի ինչ անեմ, որ խայտառակ չլինեմ:Որոշեցի մյուսներին էլ համոզել, որ կտրեն իրենց պոչերը: Ասացի առաջին հերթին գեղեցիկ չեն,իսկ եկրորդը ավելորդ ծանրություն են:Բայց աղվեսներից մեկը ինձ ասաց, որ եթե ես օգուտ չունենայի,նրանց խորհուրդ չէի տա:

Բ․ աղվեսի պոչի անունից

Մի օր ես մնացի թակարդում, էս աղվեսն էլ միայն մտածում էր, ոնց անի, որ խայտառակ չլինի: Հավաքեց մյուս աղվեսներին և սկսեց համոզել, որ ազատվեն իրենց պոչերից:Իբր և տգեղ են, և ծանր:Բայց մի խելացի աղվես ասաց, եթե անպոչ աղվեսը օգուտ չունենար, մեզ խորհուրդ չէր տա:


Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից

Ինձ ծանոթ մի աղվես պոչն էր թողել թակարդում և որպեսզի խայտառակ չլինի, մեզ էր համոզում հրաժարվել պոչերից:Ասում էր,իբր տգեղ են ու ծանր:Բայց ես նրան լավ պատասխան տվեցի, ասեցի, որ եթե նա մի օգուտ չունենար, հաստատ մեզ խորհուրդ չէր տա:

May 15

Կռվարար ձմերուկը

Կար-չկար մի ձմերուկ կար, նա բանջարանոցում բոլորի հետ վիճում էր, բոլորին նեղացնում։Նա ընդհանրապես միշտ ուներ վատ տրամադրություն, նրա դեմքը նման էր փտած բազուկի։Ձմերուկը մշտապես դժգոհում էր և փնթփնթում,ինքն էլ չգիտեր ինչու։Նա անդադար այս ու այն կողմ էր գլորվում պարտեզում և կռվում մյուս բանջարեղենների հետ։ Այդպես շարունակվեց մինչ ամռան վերջ։ Օրերից մի օր ամռան կիզիչ արևը այնքան էր տաքացրել ձմերուկի գլուխը, որ նա հասունությունից ուղղակի ճաք տվեց։Հենց այդ պահին տղան նկատեց, որ ձմերուկը երկու կես է եղել։Մեծերի օգնությամբ կտրեցին և համտեսեցին քաղցրահամ ձմերուկը։Առաջին անգամ էր, որ ձմերուկը չէր փնփնթում, նա գոհ էր, որ մարդիկ հաճույքով էին վայելում իր համն ու բույրը։