April 17

Հնարագետ ջուլհակ 3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • Համբավ-հռչակ,բարի անուն:
    • անհամար -չհամրված, չհաշվված.
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
  3. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
    • Պարզ-կտավ, գլուխ
    • Բարդ-արհեստասեր
    • Ածանցավոր-թագավոր, հարցմունք, կախարդական, անմահական
    • Բարդ ածանցավոր-հնարագիտություն
  4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
    • Անձ-Շահ-Աբասը(հատուկ գոյական) ,ջուլհակը ,թագավոր, դերվիշ, նազիր-վեզիր:
    • Իր-սխտոր ,երկիր, գլխարկ,տուն,փետուրներ:
  5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
    • Ջուլհակ-Հնարագետ ով ուներ մեծ համբավ, խելացի
    • Դերվիշին-Տարօրինակ հյուր, խելագար
  6. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

April 14

Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները ։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:Սիրտ-անսիրտ,

վախ-վախկոտ, քար-քարքրոտ, մայր-մայրական, երկինք-երկնագույն, արև-արևային, փայտ-փայտյա, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթե, ծով-անծով, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա,Բ,Գ խմբի բառերը ցույցեն տալիս ածականի համեմատության աստիճանները-դրական,բաղդատական,գերադրական:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն /ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն/ փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-վատագույն, գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, բարձրագույն-ամենաբարձր, ամենաազնիվ-ազնվագույն , ամենից հզոր-հզորագույն, ամենից ահեղ-ահեղագույն, համեստագույն-ամենա համեստ, ամենահին-հնագույն, ամենից ծանր-ծանրագույն, ամենալուրջ-լրջագույն, ամենից խոշոր-խոշորագույն:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

-Սուն ածանցը ցույց է տալիս տասնյակ

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Միասին են գրվում 11-ից 99-ը թվականները:Առանձին են գրվում 100-ից բարձր թվականները:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց

April 2

Արև և Լուսին

Հովհաննես Թումանյան

(Ժողովրդական ավանդություն)

Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:

Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները

Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:

Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ

Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.

Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.

— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:

— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,

Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,

Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին

Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:

Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ

Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:

Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:

Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,

Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած

Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
    • անսասան-ամուր
    • անոսր-ոչ խիտ,ցանցառ
    • այեր-օդ
    • ունկնդիր-լսող
    • խարխափել-որոնել
    • հրեղեն-կրակե
  • Բալլադի միջից դո՛ւրս գրիր անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ, հատուկ և հասարակ գոյականներ (յուրաքանչյուրից՝ որքան կարող ես
    • Անձ ցույց տվող գոյական-պահնորդ,կին,զավակ,աղջիկ,տղա,մարդիկ,որդիք,մայրիկ,քույր,եղբայր
    • Իր ցույց տվող գոյական-ապարանք,խմոր,ամպեր,լեռներ,ձայն,աչքեր,մազեր,հոնքեր,դեր
    • Հատուկ գոյական-Արոեգակ,Լուսին,Արև
    • Հասարակ գոյական-երկիր,քույր,եղբայր,աղջիկ,տղա,մայր
March 27

Գանձերի կղզի

Գանձերի կղզին

«Գանձերի կղզին» շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն է՝ կապված գանձերի որոնման հետ՝ թաքցրած ծովահեն Ֆլինտի կողմից անմարդաբնակ կղզում։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին։ Վեպը կազմված է 34 գլուխներից՝ բաժանված վեց մասերի։ Պատմությունը արվում է գլխավոր հերոսի՝ գինետան տիրոջ որդի երիտասարդ Ջիմ Հոկինսի կողմից։Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: 

March 21

Журавль

Журавль очень высок на ногах. У него большие крылья и длинные перья. Клюв журавля крепок и острый. Гнездо журавль вьет прямо в ямке. На сухую травку журавлиха кладёт два крупных яйца. Молодых журавлят родители уводят в куста или в камыши. Охота на журавлей в нашей стране запрещена.

1 Задание

Длинный-короткий

запрещать-разрешать

хватать-отпускать

крупный-мелкий

2 Задание

Большое,крепкий,крупный,молодая,острая.

3 Задание

Летать,положить,уводить.

4 Задание

Длинная нога.

March 21

Գրի՛ր վարժությունները

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Անձ-հայր,տղա,ուսուցիչ,վարչապետ,վարիչ

Իր-քար,երկաթ,վարդ,տուն,լանջ,փայտ

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար-անձ ցույց տվող գոյականներ

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան-առարկա ցույց տվող գոյականներ

 Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և իր:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից դուրս:

Երկաթը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Արտակը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը: