April 27

2.

Поправится-вылечится

около -рядом

громко смеяться -хохотать

небольшой-маленький

забавная -смешная

достать-найти

рассердиться-злится

укоротить -подрезать

специально -особенно

3.

В гости пришли соседи и друзья.

Она была чересчур весёлая.

Тётя Тамара подсыпала сахар, не зная, что мама уже положила .

Тётя Тамара подарила папе портсигару.

потому что он знал, что одна капля никотина убивает лошадь .

Папа поручил сыну подрезать сигареты.

Денис на зло так подрезал, что остались только бычки.

April 27

Հայոց լեզու

1.Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Վարդատունկ-ծառատունկ

կարմրահեր-վոսկեհեր

օձապտույտ-գալարապտույտ

երգչախումբ-նվագախումբ

կալվածատեր-սեփականատե

մկնորս-ձկնորս

գարեջուր-անձրևաջուր

2. Տրված բաղադրյալ բառերի երկրորդ բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
ծաղկանկար-ծաղկաձոր

ջրատար-ջրափոս

միաբան-միասեռ

նրբանկատ-նրբազգաց

խաղասենյակ-խաղահրապարակ

հեռագիր-հեռուստացույց

հորդահոս-հորդառատ

աղաման- աղուհաց

3.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Ծաղկազարդ, արևաշող-արևածաղիկ, շողազարդ
մեներգ, խմբապար-մենապար,խմբերգ
վարդագույն, ոսկեվառ-վարդավառ,ոսկեգույն
մատենագիր, դասակարգ-դասամատյան,կարգագիր

4.Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ-պատկեր+զարդ, բազկաթոռ-բազուկ+աթոռ, ոսկեվառ-ոսկի+վառ, մաքսանենգ-մաքս+նենգ, կաղնեփայտ-կաղնի+փայտ, գրկել-գիրկ, լեռնաշղթա-լեռ+շղթա, պատուհան-պատ+հանել, ամառնամուտ-ամառ+մտնել, մարդամոտ-մարդ+մոտ, ժամացույց-ժամ+ցույց, հողագունդ-հող+գունդ, ջերմանավ-ջերմ+նավ, սրտապատառ-սիրտ+պատառ, ցուցանակ-ցույց+անակ, սիրառատ-սեր+առատ, գինեվաճառ-գինի+վաճառել, գերեվաճառ-գերի+վաճառել, բարեգութ-բարի+գութ, մատենագիր-մատյան+գիր, լուսամուտ-լույս+մտնել:

April 27

Առասպել խաղողի մասին

4

Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Այսինքն խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի ևտեսքը, և մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կամբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճխլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսացին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում:

Հայոց բնաշխարությունը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհը ունի: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գծի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է, այնքան հավաստի, որքան, որ ճշմարիտ է հին կտակարանը:

April 24

Домашнее задание

Молодые наездницы; встреча у гостиницы; ученический циркуль; совет учительниц; лисицы хвост; идти на цыпочках; хор цыган; след лисиц; юные проводницы; круглолицый мальчик; густые ресницы; цветущая акация; сестрицын платок; цикличный ритм; ожог руку; тяжёлая сумка; жёлтая краска; трудолюбивые пчёлы; шофёр такси; поджёг сарай; спелый крыжовник; чёрный шёлк.


№ 4


На забытом полустанке; в школьной тетради; лететь в стае; находится в гавани; ехать в трамвае; подниматься по лестнице; лечиться в госпитале; гостить в деревне; подплыть к суше; лежать в колыбели (колыбельке); о редкой профессии; рассказать о трагедии; не забывайте о сострадании милосердии; сделать ошибки в сочинении; возвратиться с лекции.

№ 5


Вставьте пропущенные буквы и знаки препинания.


Художники часто рисуют молчаливые стога сена на осенних полянах. Жизнь запасла на зиму тепло в этих стогах. В картинах русской осени ощущае(тся, ться) светла грусть.


Осенью мы лучше видим глазами и сердцем. Прозрачны дали. Чиста и прозрачна вода в озерах. Чище и тоньше поют птицы. Деревья замерзают с мыслями, любуются на свое отражение в синей воде. Осенний праздник цвета и тишины отражается в состоянии человеческой души. В такой день человек остро чувствует себя частицей земли и ее хозяином. В осенних стогах он видит свой труд.

April 22

Առակ երջանկության մասին

Անտառի եզրին աճել էր երկու ջահել եղևնի։ Մեկը գեղեցկուհի էր դարձել. կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը` նրա ընկերուհին, համեստորեն մի կողմ էր քաշվել։ Նա գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։
Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
Եկավ ձմեռը։ Անտառ եկան մարդիկ` փայտ տանելու և կտրեցին ծուռտիկ  ծառը։ Այդ ժամանակ  գեղեցիկ եղևնին չարակամ ասաց.

— Ահա, տեսնում ես, ես այդպես էլ գիտեի`  նրանք ցանկացան քեզ կտրել։ Նրանք չէին համարձակվի անգամ ձեռք տալ ինձ, ես ողջ անտառի զարդն եմ։

— Կապրենք , կտեսնենք, — ասաց անշուք եղևնին, — ժամանակը ցույց կտա։
   Եվ ժամանակը ցույց տվեց։ Նոր տարուց հետո նրանք հանդիպեցին աղբանոցում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել և բողոքել ընկերուհուն մարդկանցից, որոնք  իրեն կտրել են տոնի համար, ապա դեն նետել։
Ծուռտիկ եղևնին պատասխանեց նրան.

— Դու իզուր ես զայրանում։ Պետք է կանխատեսեիր այդ։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց հաճելի  և ազնիվ բան չկա։ Բողոքում ես, որովհետև հիասթափվել ես։ Դու այնպիսի մեծ կարծիք ունեիր քո մասին, այնպես էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, դու հիասթափվեցիր և տխրեցիր։ Իսկ ես փորձում եմ ամեն ինչի շուրջ մտածել և հասկանում եմ, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է  պատահել։  Այդ պատճառով ստիպված չեմ հիասթափվել և հենց դրա համար էլ երջանիկ եմ։
— Դու՞, երջանի՞կ, դու տգեղ ես , պառկած ես աղբանոցում ու երջանիկ ե՞ս, — բղավեց գեղեցկուհին։

— Այո,- հանգիստ շարունակեց  եղևնին,- այն ժամանակվանից, երբ ինձ կտրեցին, ես չէի դադարում օգտակար լինել։ Ինձ կանգնեցրել էին փողոցում` որպես ուղենշան։ Ես մյուսների հետ ցույց էի տալիս մարդկանց ճանապարհը, ինձ երջանիկ էի զգում, հիմա էլ ավելի երջանիկ եմ։

— Ու այդ ինչի՞ց – անվստահությամբ  հարցրեց գեղեցիկ եղևնին։

— Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր  հետևում էի նրան, թե ինչպես էր նա  քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
— Այնպես կուզենայի լինել քո տեղը։ Այժմ ինչի՞ս է պետք այս գեղեցկությունը։ Չնայած  նախկինում էլ այն ոչ մեկին օգուտ չէր բերում …
— Նայիր, — ընդհատեց նրան ծուռտիկ եղևնին, – ահա գալիս է այդ տղայի հայրը։
Տղամարդը, տեսնելով եղևնիները, մտածեց. «Շատ լավ է։ Միանգամից երկուսը։ Երևի բավական է վառարանը վառելու համար»: Այն տունը, ուր նա տարավ եղևնիները, երկու օր է` չէր ջեռուցվում, իսկ տղան հիվանդ պառկած էր անկողնում։
— Այժմ տաք կլինի, — ասաց հայրը`  պոկելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։ Ծուռտիկ ընկերուհին լսեց, թե ինչպես գեղեցկուհին  շշնջաց.
— Վերջապես, վերջապես ես էլ եմ երջանիկ …

Առաջադրանքներ:

1. Կարդա առակը և վերլուծիր:

Առակը պատմում է երկու եղևնիների՝ գեղեցիկ ու ծուռտիկ եղևնու մասին։ Գեղեցկուհին հպարտ էր իր գեղեցկությամբ և մտածում էր, թե միայն գեղեցկությունն է կարևոր աշխարհում։ Իսկ ծուռ եղևնինմտածում էր օգտակար լինելու մասին:Երբ մարդիկ կտրում են եղևնիներին մեկը դառնում է Նոր տարվա ծառ իսկ մյուսը ուղենշան մարդկանց օգնելու համար։
2. Բառարանի օգնությամբ ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

Եզրին-ծայրին

հպարտ-վստահ

գեղեցիկ-սիրուն

 անշուք-տգեղ

բողոքել-գանգատվել

զայրանում-բարկանում

հաճելի-հմայիչ

ազնիվ-արդար

տխրեցիր-հիասթափվեցիր

տգետ-անխելք

բղավեց-գոռաց
3. Տրված բառերում ընդգծիր ածանցները:
Վառարան, ընկերուհի, կողք, աղբանոց, գեղեցկուհի, տգեղ, հաճելի, համեստորեն, ժամանակ, երջանկություն:

April 21

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝

ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական

Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Պատասխանել հարցերին

Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ի՞նչ է հյուսվածքը։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Մեխանիկական հյուսվածքը 

April 21

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում
է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից
էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր
վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։

Երվանդ I Սակավակյաց և Տիգրան Երվանդյան
Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրները սակավ են, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան,
հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Հատկապես նշանակալից էր Երվանդունիների կարողությունը՝ հավա­քագրելու զգալի կենդանի ուժ ռազմական արշավների և վերահսկվող տարածքներում իրենց քաղաքական ու ռազմական ներկայությունն ամրապնդելու նպատակով: Այդպիսով ՝ Երվանդ I-ին հաջողվում է վերակազ­մավորել բանակը՝ ստեղծելով շուրջ
40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել Մարական տերության (Մեդիայի) հետ հարաբերությունների վրա։ Վերջինս փորձում է խստացնել իր
վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ, երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են
Մարաստանից Հայաստանի կախվածության։ Սակայն մարական տիրապետության դեմ շուտով լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում Աքեմենյան ապագա թագավոր Կյուրոս Մեծի
կողմից։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն
աջակցում է նրա որսընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։ Ք. ա.
550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է
Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝
իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները՝ չհրաժարվելով լիակատար անկախությունից, միայն թե հետաձգելով այն ավելի պատեհ ժամանակների։

Հակաաքեմենյան ապստամբությունը

Չնայած Կյուրոս Մեծի տված ներքին ինքնավարությանը՝ հայերը չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և ձգտում էին անկախանալ արտաքին ուժերից։ Հարմար առիթ է ստեղծվում Ք. ա. 520-ական թթ., երբ ԱքեմենյանՊարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է
բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում
ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։
Այս ապստամբությունների և դրանց ճնշման մասին մանրամասն պատմվում
է Բեհիսթունի ժայռի եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն)
արձանագրության մեջ։ Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն
հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
Դարեհ արքան ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայնմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում ՝ Թրակիա՝ կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է
Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու
ճանապարհներից մեկն էր։ Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և
այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը։ Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի
ծաղկմանը։ Այս և այլ մանրամասների մասին մենք իմանում ենք հույն զորավար և
պատմիչ Քսենոփոնից, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանով։ Ըստ նրա՝ այդ
ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած
էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր
հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի
առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։

Առաջադրանքներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:

Պարույրը Հայկ Նահապետի սերնդից
էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի
ինքնուրույնության պահպանման գործում:

Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն
աջակցում է նրա որսընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։ Ք. ա.
550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է
Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝
իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։

Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու
ճանապարհներից մեկն էր։ Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և
այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը։

>Հետաքրքիր է իմանալ ամենակարճ պատերազմը/ծանոթանալ/

April 21

Ստեփան Զորյան: Պապն ու թոռը

    Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

     Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։
Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։
Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի…Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։
Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան…Քանի օր էր, պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…
   Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։
— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։
— Շորերս, — ասաց պապը դողալով։
Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։
Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։
Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։
Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…
Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։
Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։
Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։
— Աստղիկ։
— Ի՞նչ է, պապի։
— Ինձ տար բաղը։
— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։
— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…
Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։
— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։
— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։
— Այո, պապի, շա՜տ…
— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։
Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։
— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…
— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։
Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.
— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։
— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։
— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։
Աստղիկն ուրախացավ.
— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…
Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։
Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։    Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։ Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։
— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…
Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.
— Անտառը մոտիկ է, հա՞…
— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…
Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։
Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։Շ
Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։
Ի՜նչ լավ է խշշում անտառը…
Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…
Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…
Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…
«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։
Բայց պապը նրան չպատասխանեց։
Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,
— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…
Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը  չէր շարժվում…
Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…
Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։
Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…
«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…»:
Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…
Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…
— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

Հարցեր և առաջադրանքներ:

Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

կապան – հինավուրց շապիկ կամ վերարկու

չուխա – տաք վերարկու

ճքճքոց – տերևների շրշյունանման ձայն

լաս-լաս – հարթ
Ի՞նչ զգացողություններ ունեցար պատմվածքը կարդալիս:

Պատմվածքը կարդալիս ինձ պատեց տխուր, բայց միևնույն ժամանակ ջերմ զգացողությունն,քանի որ պապիկը ուներ իր կողքին հոգատար և շատ բարի թոռնիկ
Բնութագրիր պապին:

 Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։  Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները.


Բնութագրիր Աստղիկին:

Աստղիկը շատ հոգատար,բարի,սրտացավ և սիրառատ աղջիկ էր:
Վերլուծիր պատմվածքը:

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր և ուսուցանող, այն մարդկային հարաբերությունների մասին է, հարգանքի, սիրո և հոգատարության մասին:
Գրիր պատում «Իմ պապը վերնագրով:

Ես ունեմ երկու պապ, բայց երկուսն էլ ապրում են հեռավոր երկրներում:

Այսօր կպատմեմ Սամվել պապուս մասին:Նա շատ բարի է,հոգատար, մի փոքր անհանգիստ և սրտացավ:Նա ապրում է շատ հեռվում բայց դա նրան չի խանգարում, որպեսզի յուրաքանչյուր օր տեղեկանա իմ մասին:Ամեն տարի ամռանը մենք հանդւպում ենք և միասին անցկացնում ամենաուրախ ամառային արձակուրդները:Մենք միասին զբոսնում ենք, զրուցում ենք և պատրաստում իր ամենասիրելի ճաշատեսակը խորոված:Իմ Սամվել պապս շատ լավ պապի է:

April 20

Ծիրանենուց տոնածառ

IMG_3453

Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա;
Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները: Իսկ շուտով պիտի Նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:
Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են Ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ Նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող նոր տարում  խաղողի այնպիսի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց խմբապարը: Աստիճանաբար տոնակատարությունն ընդլայնվում էր, իսկ տրամադրությունները բարձրանում էին:

Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Հաջորդ տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

Առաջադրանքներ:
1. Տեքստում ընդգծիր հատուկ անունները:
2. Տեքստում ընդգծված բառերում մգացրու վերջածանցները, այդ վերջածանցներով կազմիր երկուական  նոր բառ:

Համաշխարհային-համարժեք,համահունչ,մարդկային,գարնանային

Առողջություն– ընկերություն,վստահություն

Հաջողություն-հավատարմություն,նվիրվածություն

Բերք-ելք,վերք

Համեղ -գունեղ,զորեղ

Բուրավետ-շահավետ,հարմարավետ

Աստիճանաբար-սովորաբար,հոժարաբար

Թմբուկները-ընկերներ,աշխատողներ

Ավանդույթ-սովորույթ,նորույթ


3. Տեքստից դուրս գրիր 5 բարդ բառ:

Ջրհեղեղ

ձյունատեղում

դաշտավայր

տոնակատարություն

ծիսակատարություն