April 25

Գրի՛ր վարժությունները

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (առանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Մինչև 99-ը թվանշանները գրվում են միասին, իսկ դրանից հետո առանձին։

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

Երբ իննի դիմացի բառը սկսվում է ձայնավորով իննի վերջում գրվում է -ն, իսկ երբ բաղաձայնով-ը:

April 23

Թաց գարուն

Մի գարնան առավոտ, Մեծ Բրիտանիայում,թագուհին գնում է զբոսնելու իր պալատի անտառներում,երբ լսում է պատերազմի բոթը։Թշնամիները Նիդերլանդից էին, նրանք ուզում էին Էլիզաբեթ թագուհուն սպանել և զավթել Մեծ Բրիտանիան, բայց ամեն անգամ երբ հարձակվում էին, ձախողում էին և պարտվում։ Թագուհին լուր է ուղարկում է ճնճղուկի օգնությամբ, նամակով իր զորքի գեներալին։ Զորքը շատ վատ վիճակում էր, մարդիկ վիրավորվել և զոհվել էին, մնացել էին քսանյոթ հոգի վաթսուն հոգուց։Գեներալը տեսնում է ճնճղուկին, բայց թռչունին օդում կրակում են եվ նամակը տեղ չի հասնում։Շուտով հակառակորդի թնդանոթի արկը խոցում է նավը և մարդիկ նավից նետվում են ջուրը,գեներալի ուշագնաց է լինում։Նա արթնանում է մի կղզում, վերցնում հացի կտոր և դեղատուփ ու արագ գնում փնտրելու ողջ մնացած զինվորներին։Մի քանի օր նա ապրում է ջունգլիներում և որպեսզի սոված չմնա անգամ որսում է մի կապիկի, խորովում և ուտում։Մեկ օր նա լսում է նավի ձայն, պարզվում է որ դա թշնամիներն են նրանք կրակում են թնդանոթներից և ջունգլիների ծառերը ջարդ ու փշուր են լինում։Սակայն գեներալին հաջողվում է ողջ մնալ և նա վերջապես գտնում և ազատագրում է ողջ մնացած զինորներին ու նրանց, ովքեր գերի էին ընկել։

April 22

Մայր այծը

Քյարքի լեռան դիմաց  մի ժայռապատ լեռնագոտի կա։ Նրա գլուխը տափակ է ու սիզավետ։

Աշնան կանաչով պատած տափարակով ես առաջ սողացի, հասա ժայռի պռնկին ու ցած նայեցի։ Ներքևում ծնկահար խոտի մեջ նստոտած՝ որոճում էին վեց-յոթ քարայծ։ Նրանք այնպես հանգիստ ու անմեղ էին, գողտրիկ գլուխները նրբագեղ վզերի վրա վեհորեն պահած, որ հիացած նայում և ափսոսում էի կրակել։ Բայց ողջ օրը՝ սկսած լուսադեմից՝ ես շրջել էի այդ լեռներում, հոգնել էի ծայր աստիճան և անուղղելի սխալ գործած կլինեի, եթե ենթարկվեի իմ զգացմունքներին և բաց թողնեի այդքան հաջող որսը։

Եվ ես խլացնելով իմ մեջ խղճի ձայնը՝ կրակեցի խմբից քիչ հեռու նստած մի այծի վրա։

Որոտից սարսափահար՝ կենդանիները վեր թռան ու  սուրացին ժայռերի երկայնքով։ Այն այծը, որի վրա կրակել էի, նայեց ինձ չգիտեմ ինչ հայացքով,- հեռու էր, նրա աչքերի արտահայտությունը որոշել չէր կարող,-և փոխանակ փախչելու իր ընկերների հետևից, գողտրիկ ոստյուններով վազեց դեպի ինձ և կանգ առավ ժայռի ստորոտում, ինձնից ընդամենը տասնհինգ քայլ ցած։ Այս անգամ ես որսացի նրա որոնող հայացքը, որ լի էր տագնապով ու սարսափով։ Ուղիղ հրացանիս փողի դիմաց կանգնել է նա դողդողացող  մկաններով, տեսնում է ինձ՝ իրեն մահ բերողին, բայց չի փախչում․ նրա հայցքը տենդագին փնտրում է մեկին։

Մինչ ես նշան էի բռնել իմ զոհի կրծքին և մատս սեղմում էր հրացանի ձգանը, այդ «մեկը», որին նա փնտրում էր տենդագին և որի համար նա այնպես անվախ վազում էր դեպի մահաբեր զենքը, այդ «մեկը»  հանկարծ դուրս թռավ ոտքիս տակից՝ ժայռի խոռոչից, ուր թաքնվել էր, ոստոստալով հասավ իրեն փնտրողին ու մտավ նրա վզի տակ։

Ուլն է ․․․

Ես լայն ժպտացի և հրացանս ետ քաշեցի։ Այդ սրտաշարժ տեսարանի առաջ անմիջապես հանգավ որսորդական կիրքն իմ մեջ։ Եվ երբ, հաջորդ վայրկյանին, մայր և ուլ իրար գտած՝ միասին սլանում էին փախած հոտի հետևից, ես հրացանս օդում ճոճելով ճանապարհ էի դնում նրանց ու ցնծագին բացականչություններով թնդացնում ժայռերը։

Այդ պահին իմ դիմացի լեռան ծերպերում թնդյուններ լսվեցին, և ականջիս հասավ ընկերոջս ուրախ կանչը․

-Խփել ե˜մ, արի տանե˜նք, արի օգնի˜ր․․․

Եվ նա սկսեց ինքն իրեն երգել ու սուլել։ Ուրախ էր։ Ուրախ էր, որ այծ էր սպանել։ Ես նույնպես ուրախ էի։ Բայց ուրախ էի, որ չէ՛ի սպանել, որ չորբացավ այն սիրուն ուլիկը․․․

Առաջադրանքներ

գրի՛ր, թե պատմվածքն ինչի մասին է և ինչ սովորեցրեց։

Պատմությունը մի վայրի այծի և ուլիկի մասին էր ու որսորդների։Ինձ պատմությունը սովորեցրեց որ մարդը առաջին հերթին պետք է ունենա խիղճ և կամք։

April 18

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Մարդը շատ բարի էր և կամեցող,նրա կախարդական մեղեդին բժշկում էր հիվանդներին,հաշտեցնում թշնամիներին և մխիթարում վշտացածներին։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա նվագեց իր սրինգով և գայլերը խաղաղվեցին։

4. Վերնագրի՛ր տեքստը:

Հրաշագեղ մեղեդին

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ-չնաշխարհիկ,աշխարհասփյուռ,աշխարհակալ,աշխարհամաս,աշխարհագրություն։

Ճանապարհ-ճանապարհորդել,ճանփորդ,ճանապարհել։

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի-ածական

սրինգ-գոյական

նա-դերանուն

քաղցր-ածական

մխիթարել-բայ

անտառ-գոյական

սթափվել-բայ

կախարդական-ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ենթակա-մարդը

ստորոգյալ-վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել- սփոփել

Պսպղալ-փայլել

Թշնամի-հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

Երկու հազար իննսունինը

երեսունյոթ

քառասունհինգ

յոթ հարյուր վաթսունվեց

ութսունչորս

April 16

«Հնարագետ ջուլհակը» Մաս 2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • Տարօրինակ-արտասովոր
    • Ջուլհակ-կտորագործ
    • Ճախարակ-թել մանելու գործիք
    • Հանճար-տաղանդավոր
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
    • Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա-Ինձ ճանաչելու դեպքում ցույց չտաս։
    • ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը-մտամոլոր զբոսնում էր Հայոց մայրաքաղաքում։
  3. Վերնագրի՛ր երկրորդ մասը:
    • Խելացի պապիկը
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:
    • Ինչու թաքավորը գնաց հենց այտ տուն։
    • Ինչ տեսավ այնտեղ։
    • Ինչ հանձնարարություն տվեց թագավորը ջուլհակին։
  5. Պատմվածքի առաջին մասը սովորիր պատմել։
April 15

Հնարագետ ջուլհակը: Ղ. Աղայան

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • Լուռ ու մունջ-լուռ
      դատարկ-սին
      երկյուղ-ահ
      միմյանց-իրար
      սաստկանալ-խստանալ
      փարատել-սփոփել
      տարօրինակ-անսովոր
      ջուլհակ-կտավագործ
      ճախարակ-ծիռծեռնիկ
      հանճար-տաղանդ
      համբավ-պատիվ
      անհամար-անթիվ
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված խադասությունները, արտահայտությունները:
    • Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել-ոչ ոք չէր հասկանուն, թե ինչ է ուզում դերվիշը
    • լուն ուղտ շինելով-ոչնչից մեծ աղմուկ բարձրացնել
    • ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը-հիվանդությամբ վերացնել մարդկանց
    • ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-սարքելու փոխարեն փչացրեցին
    • ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը-թաքնված ման էր գալիս։
  3. Վերնագրի՛ր առաջին մասը:
    • Դերվիշ
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ:
    • Ո՞վ էր եկել Սպահան քաղաք։
    • Ո՞վ էր այդ երկրի թագավորը։
    • Քա՞նի գիտնական գնաց դերվիշի մոտ։
April 14

Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները ։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:Սիրտ-անսիրտ,

վախ-վախկոտ, քար-քարքրոտ, մայր-մայրական, երկինք-երկնագույն, արև-արևային, փայտ-փայտյա, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթե, ծով-անծով, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա,Բ,Գ խմբի բառերը ցույցեն տալիս ածականի համեմատության աստիճանները-դրական,բաղդատական,գերադրական:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն /ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն/ փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-վատագույն, գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, բարձրագույն-ամենաբարձր, ամենաազնիվ-ազնվագույն , ամենից հզոր-հզորագույն, ամենից ահեղ-ահեղագույն, համեստագույն-ամենա համեստ, ամենահին-հնագույն, ամենից ծանր-ծանրագույն, ամենալուրջ-լրջագույն, ամենից խոշոր-խոշորագույն:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

-Սուն ածանցը ցույց է տալիս տասնյակ

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Միասին են գրվում 11-ից 99-ը թվականները:Առանձին են գրվում 100-ից բարձր թվականները:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց

April 12

Խոսքի մասեր: Ածական, թվական

Ածական

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը ածականներն են: Օրինակ՝ ծանր բեռերկարավուն սենյականշահախնդիր ընկերություն:

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածական

Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։ Որակական ածականներն ունեն համեմատութան երեք աստիճան՝ դրականբաղդատականգերադրական։

  • Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշն ինքնին՝ առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝ լավ մարդ։

  • Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի (առավելական բաղդատական), նվազ կամ պակաս (նվազական բաղդատական ) բառերը։ Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։

  • Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։

Հարաբերական ածական

Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։

Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝

  • ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ,
  • որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան,
  • ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։

Թվական

Առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:

Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային,բաշխական և դասական:

1.Քանականան թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկհինգտասըհարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մասբաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասըհինգ ութերորդ հեկտար և այլն։ Կոտորակային թվականները հաճախ գործածվում են գոյականաբար։ Այդ դեպքում նրանք պահանջում են սեռական հոլովով դրված լրացում, օրինակ՝ ուսանողների երկու երրորդը։

3.Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է ական ածանցը, օրինակ՝ երկուականտասնմեկական, բ) քանակական թվականների  կրկնությամբ, օրինակ՝ հինգհինգ։

4. Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից —րորդ—երորդ ածանցների միջոցով, օրինակ՝ երկրորդհինգերորդ,…։

Առաջադրանքներ

  • ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ
    • Հարաբերական ածական
  • որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան
    • Հարաբերական ածական
  • ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։
    • Հարաբերական ածական
April 8

Վաճառականի խիղճը Ղ. Աղայան

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • Մինուճար-միակ
    • փեշակ-մասնագիտություն
    • վաղ-շուտ
    • առավոտ-լուսաբաց
    • երեկո-մայրամուտ
    • եղելություն-իրողություն
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
    • ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ-գյողացին ուզում է տեսնել որդուն կայացած։
    • ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին-վարձատրության չափսը գյուղացին թողնում է վաճառականի որոշմանը։
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին-ես գտնում եմ, որ չի կարելի լինել ագահ և անխիղճ։
  • գործակատարին-ինձ դուր եկավ, որ տղան ազնիվ էր, արդար և բարի։