November 12

Ընտրությամբ գործունեություն

Այս տարի մեր ընտրության դասաժամերին ավելացավ կինո-ֆոտո խմբակը։ Ես այն ընտրեցի առաջին անգամ, քանի որ ինձ հետաքրքիր է այդ բնագավառը։Ես ուզում եմ մանրամասն ուսումնասիրել և իմանալ ավելին, թե ինչպես են ստեղծվում ֆիլմերը, կամ բացառիկ ֆոտո կադրերը։ Առաջին հետաքրքրությունը ինձ մոտ ծագեց, երբ այցելեցի <<Universal studio>>-ն, այնտեղ գտնվեցի ֆիլմերի նկարահանման հրապարակներում, ականատես եղա, թե ինչպես են նկարահանվում երկրաշարժը, ավտոմրցարշավը և այլ դեպքեր։ Հիմա դասաժամի ընթացքում մենք դիտում ենք ֆիլմեր, քննարկում և ամփոփում դրանք։ Հուսով եմ էլ ավելի շատ բան իմանալ այս հետաքրքիր մասնագիտությունից։