March 27

Գանձերի կղզի

Գանձերի կղզին

«Գանձերի կղզին» շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն է՝ կապված գանձերի որոնման հետ՝ թաքցրած ծովահեն Ֆլինտի կողմից անմարդաբնակ կղզում։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին։ Վեպը կազմված է 34 գլուխներից՝ բաժանված վեց մասերի։ Պատմությունը արվում է գլխավոր հերոսի՝ գինետան տիրոջ որդի երիտասարդ Ջիմ Հոկինսի կողմից։Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: 

October 25

Օտֆրիդ Պրոյսլեր

Ես կարդում եմ Օտֆրիդ Պրոյսլերի գիրգը, որը կոչվում է <<Փոքրիկ Ջրոգին և ուրիշ հեքիաթներ>>։Գրքում կա երեք հեքիաթ Փոքրիկ Բաբա-Յագան, Փոքրիկ Ջրոգին և Կրաբատը։Ես հիմա կարդում եմ Կրաբատը։ Այն մի որբ տղայի մասին է ,ով գտնում է աշխատանք ջրաղացում։ Մի շարք տարօրինակ դեպքերից հետո, պարզվում է, որ նրա վարպետը կախարդ է և հիմա նա պետք է սովորի կախարդել։Հեքիաթը դեռ չեմ ավարտել, տպավորություններս կլրացնեմ հետո։

Ինձ շատ դուր է եկել փոքրիկ Ջրոգին որը բարի ընկերասեր, և երազկոտ ջրոգու մասին էր։ Ահա ինձ շատ դուր եկած փոքրիկ հատված գրքից․

<<Տղաները Ջրոգուն սովորեցնում էին կանգել գլխի վրա և հոլի պես պտտվել, նա շատ արագ սովորեց այս ամենը։Իսկ նա սիրում էր ջրարգելակից փայտե նավդանով իջնել ջրաղացի անիվի վրա։Ջրոգին առաջարկեց տղաներին կրկնել նույնը, բայց նրանք ասացին, որ ընդամենը մարդ են և մարդը ջրաղացի անիվից անվնաս դուրս չի գա>>։

March 30

Ջաննի Ռոդարի <>

Տոնինոն 5-րդ դասարանի աշակերտ է և դասերին պատրաստ չլինելու պատճառով երազում է մի կարճ ժամանակով դառնալ անտեսանելի։Փոքրիկ Տոնինոյի անխոհեմ երազանքը իրականություն է դառնում։Չգիտես ինչպես , սակայն ցանկությունը իրականանում է։Ամենասկզբում դա նրան զվարճացնում էր և նա շատ ուրախ էր ,որ կարող է անել իր սրտի ուզածը։Սակայն մի քանի չարաճճիություն անելուց հետո նա նկատում է, որ ստեղծում է անախորժություններ ուրիշների համար, հասկանում է որ կատարվածը այնքան էլ հաճելի չէ իրեն և սկսում է տխրել ու ձանձրանալ միայնակությունից։Մի քանի ժամ անց նա միայն երազում է դառնալ ինչպես բոլորը։Նա հասկանում է, որ մարդ չի կարող երջանիկ լինել առանց իր հարազատների և սիրելի մարդկանց։Հիմա նա ուներ միայն մեկ երազանք դառնալ նախկին Տոնինոն։ Եվ նույն հրաշքով, նա նորից վերափոխվեց և դարձավ տեսանելի։

October 31

Ք․ՌՈՈՒԼԻՆԳ Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը

Աշնանային արձակուրդներին ես կարդում էի Հարրի Փոթերը։Ճիշտ է, ես դեռ չեմ վերջացրել գիրքը, բայց կարող եմ ասել որ այն շատ հետաքրքիր է և խորհրդավոր։Այս գիրքը մի տղայի մասին է, որի անունն է Հարրի։Նա ծնողներին կորցնելուց հետո ապրում է իր մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ նրան շատ վատ են վերաբերվում։ Երբ լրանում է տղայի 11 տարին, նրան հրավիրում են Հոգվորթս-կախարդական մի դպրոց որտեղ կարող են սովորել միայն բացառիկ ունակություններով երեխաները։ Այստեղ Հարրիին սպասվում է անհավանական արկածներով կյանք։Ես տպավորված եմ Դամբլդորի և Հագրիդի կերպարներով։Հագրիդը հսկա մարդ էր ,փարթամ և գանգուր մազերով, իսկ պրոֆեսոր Դամբլդորը Հոգվորթսի տնօրենն էր և բարի կախարդ , ուներ արծաթափայլ երկար մազեր, որոնք շողում էին նույնքան պայծառ ինչքան նրա աչքերը։Իմ նախընտրած երկտողն է գրքից <<Հիշիր չի կարելի բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին>>։Սա Ալբուս Դամբլդորի խոսքերն են։

Ես բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ և բացահայտել գրքերի հրաշք աշխարհը։

March 23

Թոմ Գեյթս

Հեղինակՙ Լ.Փիշըն

Ես այսօր ավարտեցի կարդալ <<Թոմ Գեյթս>>գիրքը:Այս գիրքը մի երեխայի մասին է ,որը մի քիչ չարաճճի է և հնարամիտ ու սիրում է դասի ժամանակ նկարել: Հիմա իմ սիրած պահը կպատմեմ:Թոմը ,այս պատմության գլխավոր հերոսը,շատ էր սիրում նյարդայնացնել իր քույրիկ Դելիային և իր ընկեր Դերեքի ու նրա շուն Աքլորի հետ ամեն ինչ անում էր դրա համար:Նրա դասարանցիներն էին Էմի Փորթերը(որին նա հավանում էր),Նորման Ուայթսոնը,Մարկուս Մելդրյունը(որին նա տանել չէր կարողանում):Նրա դասատուներն էին պարոն Ֆուլերմանը,պարոն Քինը և տիկին Նափը:Թոմը իր ընկեր Դերեքի հետ հիմնում են երգի խումբ <<Շնազոմբիներ>>անունով,նաև նրանք մի երգչախումբ էին սիրում <<Դյուդ 3>>անունով և անհավանական պատմությունների մեջ են ընկնում ,մինչև համերգի օրը:Ի վերջո դա դառնում է Թոմի ամենաերջանիկ օրը:

Իմ կարծիքով այս գիրքը շատ հետաքրքիր է իմ հասակակիցների համար:Ես խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այն: