October 31

Մեր թաղը

Այժմ ես բնակվում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վաղթանգ Անանյան փողոցի տներից մեկում։Փողոցի անունը վերջերս է փոխվել, մինչ այս այն կոչվում էր Շահումյան։ Մարդիկ այն կոչում են Թթաստան, ի շնորհիվ շատ թթենիների, որոնք հիմա բավականին քիչ են մնացել։ Չնայած մեր տան այգում պահպանվել է մի հսկա սև թթենի, քաղցրահամ պտուղներով։


Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը։ 1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։

 Թթաստանը – Տիչինա փողոցի թաղն է:
 Բանկի Կռուգը – Տիչինա-Սեբաստիայի խաչմերուկ
ը։

Փողոցը հիմնադրվել է 1954 թվականին։Մեր տունը կառուցվել է 1958 թվականին,երբ մեծ պապիկս,այսինքն մայրիկիս պապիկը”Օնիկ Մաթևոսյանը, գաղթել է Հունաստանի Սալոնիկ քաղաքից և հիմնավորվել հայրենիքում։Մայրիկս պատմում է,որ երբ նա փոքր էր,փողոցով հատ ու կենտ մեքենաներ էին անցնում և իրենք հասակակիցներով խաղում էին հենց փողոցի մեջտեղում։Շատ մարդիկ երեկոյան նստում էին տան դիմացի նստարաններին և զրուցում։Մինչև հիմա էլ պահպանվել են որոշ սովորություններ,հարևանները անպայման կիսում են իրենց այգիների բերքն ու բարիքը մերձավորների հետ,մեկը մյուսին շատ լավ ճանաչում են և բոլորը կարծես լինեն մի մեծ ընտանիք։

1960-ականներին Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգի, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվեց նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին։Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.` նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին։ Եկեղեցին գործում է 1998 թվականից։Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին։

 

October 31

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

(Գործական քերականություն)

56. Բառերը գույգ- զույգ խմբավորի՛ր   ըստ  օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:Հականիշ

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել

Միշտ-երբեք

անարատ-պիզծ

ոչնչացնել-վերածնել

արատավոր-անբիծ

բացահայտ-թաքուն

թույլ-ուժեղ

վերջին-առաջին

համաձայնել-մերժել

հանգստանալ-անհանգիստ

գտնել-կորցնել

երբեք-միշտ

հավաքել-թափթփել

աջ-ձախ

արթուն-քնած

քնած-արթուն

հրաժարվել-համաձայնվել

առաջին-վերջին

գաղտնի-բացահայտ

ամուր-թույլ

աշխատել-հանգստանալ

ընդունել-մերժել

կորցնել-գտնել

ստեղծել-քանդել

վատնել-վաստակել

մերժել-ընդունել

ձախ-աջ

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ

լավ-վատ

մեծ-փոքր

ներքև-վերև

ուշադիր-ցրված

բարեկամ-թշնամի

աղքատ-հարուստ

կուշտ-սոված

դիտավորյալ-պատահաբար

հիշել-մոռանալ

վառել-մարել

դրական-բացասական

հրաժեշտ -դիմավորում

տալ-վերցնել

հյուսել-արձակել

թույլատրել-արգելել

ընկնել-թշնամի

գումարել-հանել

թափթփել-հավաքել

պապանձվել-շաղակրատել

գիշեր-ցերեկ

ելք-մուտք

ավարտել-սկսել

օգնել-խանգարել

արագացնել-դանդաղացնել

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լեփլեցուն է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, բերքառատ ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

October 28

Осень

Осень очень красивая и волшебная пора.Когда наступает осень начинается листопад ,листья окрашиваются в красные,оранжевые,золотистые цвета .Дни становятся короткими,а ночи длинными.Погода холодеет и часто идет дождь. Классно играть в прятки в осенних листьях.Приятно гулять по парку или по лесу.Солнечные лучи дают приятную теплоту.

Я очень люблю осень ,так как мой день рождение в ноябре и меня ждет много сюрпризов.

October 28

Autumn

 Autumn occurs between September and November. During this time, temperatures will start to drop,
leaves on the trees will turn yellow, orange, red and brown during autumn. As Winter approaches, you’ll notice that the leaves on trees begin to fall. The days are shorter than the nights.
Birds usually choose Autumn to migrate, so typically you can expect to see large flocks of birds, such as ducks or geese flying in the sky.
Autumn is the season of crops and harvest.

October 28

Ուսումնական աշուն

1․ Հետևյալ թվերը գրի՛ր կարգային գումարելիների գումարի տեսքով․
67484=60000+7000+400+80+4
35841=30000+5000+800+40+1
628841=600000+20000+8000+800+40+1
2․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով
7124+1321=8445

Ստուգում

  • 8445-7124=1321

3․ Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:
112 x 6=672

Ստուգում
672:6=112

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես
    կատարել այն։
    69:7=9(6մն)
  • Ստուգու

9×7=63+6=69

5․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասար
լինի 258-ի և 49-ի գումարին։

206

101+206=307
6․Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝
3200կգ, երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան
սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանցից
յուրաքանչյուրում տեղավորվում էր 400կգ ցորեն։

3200+8800=12000

12000:400=30
Լրացուցիչ
7․ Բազմահարկ շենքում կա 64 բնակարան, իսկ նրա հարևանությամբ
գտնվող չորս միանման շենքերում՝ 144 բնակարան։ Բազմահարկ
շենքում որքանո՞վ ավելի բնակարան կա, քան հարևան շենքերից
յուրաքանչյուրում։

144:4=36

64-36=28

8․ Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման
ներկ՝ յուրաքանչյուրում 3կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար
օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց
երկրորդ ցանկապատը ներկելու համար։

25×3=75

75-24=51

October 25

Օտֆրիդ Պրոյսլեր

Ես կարդում եմ Օտֆրիդ Պրոյսլերի գիրգը, որը կոչվում է <<Փոքրիկ Ջրոգին և ուրիշ հեքիաթներ>>։Գրքում կա երեք հեքիաթ Փոքրիկ Բաբա-Յագան, Փոքրիկ Ջրոգին և Կրաբատը։Ես հիմա կարդում եմ Կրաբատը։ Այն մի որբ տղայի մասին է ,ով գտնում է աշխատանք ջրաղացում։ Մի շարք տարօրինակ դեպքերից հետո, պարզվում է, որ նրա վարպետը կախարդ է և հիմա նա պետք է սովորի կախարդել։Հեքիաթը դեռ չեմ ավարտել, տպավորություններս կլրացնեմ հետո։

Ինձ շատ դուր է եկել փոքրիկ Ջրոգին որը բարի ընկերասեր, և երազկոտ ջրոգու մասին էր։ Ահա ինձ շատ դուր եկած փոքրիկ հատված գրքից․

<<Տղաները Ջրոգուն սովորեցնում էին կանգել գլխի վրա և հոլի պես պտտվել, նա շատ արագ սովորեց այս ամենը։Իսկ նա սիրում էր ջրարգելակից փայտե նավդանով իջնել ջրաղացի անիվի վրա։Ջրոգին առաջարկեց տղաներին կրկնել նույնը, բայց նրանք ասացին, որ ընդամենը մարդ են և մարդը ջրաղացի անիվից անվնաս դուրս չի գա>>։