January 10

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես Ալենն եմ, սովորում էմ 3 դասարանում; Ես ամենաշատը սիրում եմ մայրենին։ Այս տարի ճանաչել ենք հրաշալի նկարիչ Մարտիրոս Սարյանին,մեծն վարդապետ Կոմիտասին և վանական ու գրող Մխիթար Սեբաստացուն։Կարդացել ենք Հ․ Թումանյան, Ղ․ Աղայան,Ա․Խնկոյան,Ջանի Ռոդարի։

Շատ ենք ճամփորդել դեպի Ծաղկեվանք, Թեղենիս,Արատես,Ապարանի ջրամբար,Բուսաբանական այգի,Սարյանի և Կոմիտասի տուն թանգարաններ։

Մաթեմատիկայից սովորել ենք կազմել խնդիրներ,ճանաչել օրվա ժամը, մետրով չափեր վերցնել։

Ռուսերեն և անգլերեն լեզուները ավելի վարժ ենք սովորում։

Իմ ձեռքբերումներից է իմ բլոգը,որտեղ ես գրառումներ և տեսանյութեր եմ ավելացնում։

January 10

ՓԱԹԻԼի ԵՐԱԶԱՆՔԸ

Լինում է չի լինում մի փաթիլ է լինում : Այս փաթիլը շատ բարի է լինում և ունենում է մի երազանք,ծանոթանալ,Ձմեռ պապիկի հետ:Մի օր փչում է ուժգին քամին և քշում նրան շատ-շատ հեռու: Երկար թռչում է մինչև հասնում է Հյուսիսայի Բևեռ: Նա տեսնում է հեռվում մի պապիկ , գնում է այդ պապիկի մոտ և պարզվում է, որ դա Ձմեռ Պապիկն է:Փաթիլը խնդրում է նրան նստել իր ուսին և մասնակցել ամանորյա հրաշքին:Կատարվում է նրա երազանքը:

January 8

Ամանորյա ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ

Ես շնորհավորում եմ իմ սիրելի դասընկերներին և հարգելի ուսուցչուհուս Ամանորի և Սուրբ Ծննունդի առթիվ։Ձեզ ցանկանում եմ առողջ լինել և լավ սովորել։Ուզում եմ, այնքան լավ պահեք ձեզ, որ Ձմեռ պապիկը կատարի ձեր բոլոր ցանկությունները։Մարտահրավեր եմ նետում իմ ընկեր Նվերին, որպեսզի նա էլ գրի իր բարեմաղթանքը։

January 8

ՌՈԱԼԴ ԴԱԼ

Այս տարվա ամանորյա միջոցառումից հետո Ձմեռ պապիկը մեզ բոլորիս նվիրեց հեքիաթի գրքեր։Ես նվեր ստացա <<Վհուկները>> ։Ճիշտ է դեռ չեմ ավարտել գիրքը,սակայն այն ինձ դուր եկավ ու բացի դրանից շատ զվարճալի և հետաքրքիր է։Այն իմ տարիքի մի տղայի մասին է որն ապրում էր Լոնդոնում և ծնողների մահից հետո մնում է Նովեգիայում ապրող տատիկի հետ։ Հենց այս տատիկն է որ ամեն երեկո պատմում է վհուկների մասին։Ես ու մայրիկս ամեն երեկո կարդում ենք այս գիրքը։