March 9

Խորհուրդ ծիծեռնակին

Ես խորհուրդ կտամ ծիծեռնակին, որ նա իր բույնը սարքի հեռու ու ոչ մի վայրի կենդանու մոտ չթողնի: Կարող է լինել խիտ, անտեսանելի ծառերի մեջ ,կամ սարերի գագաթին : Ես շատ եմ սիրում ծիծեռնակներին, քանի որ նրանք ընկերասեր են ու շատ են սիրում բարի մարդկանց:

Ինչու եմ ես ծիծեռնակներին սիրում:

1.Նրանք շատ բարի են ու սիրուն:

2.Նրանք աշխատասեր են:

3.Նրանք հասկացող են:

4. Նրանք շատ ճկուն են:

March 4

Իմ մայրիկը

Իմ սիրելի մայրիկ դու շատ լավն ես ու քնքուշ։ Ես միշտ լավ տղա կլինեմ , միշտ լավ կսովորեմ ,քեզ ծաղիկ կնվիրեմ ու քեզ համար ոտանավոր կսովորեմ։ Իմ ամենալավ մայրիկի մազերը ոսկեգույն են։

March 3

Ձմեռն անցավ եկավ գարուն

Գարնանային նկարներ… — Լիդիյա Կամենդատյան

Ես այնքան էլ չեմ սիրում գարունը, որովհետև գարնանը արև է, իսկ ես արևից ալերգիա ունեմ ։Սակայն ես արևային եղանակին ակնոց եմ կրում,։Գարնանը ես իմ մայրիկի համար ծաղիկ եմ քաղում ու նվիրում։Գարունը սիրում է իմ մայրիկը։Քանի որ բնությունը զարթոնք է ապրում և շուրջբոլորը ծաղկում է և կանաչում։Տարվա եղանակներից ես ձմեռն եմ սիրում, որովհետև ձյուն է գալիս և մենք սարքում ենք ձնեմարդ և խախում ենք ձնագնդիկ, նաև ձմռանը Նոր տարին է և Ձմեռ պապիկն է գալիս:

March 2

Առակի վերաբերյալ իմ կարծիքը

Իմ կարծիքը կուjրերի մասին: Ես նրանց համար ակնոց կստեղծեի, իսկ հետո կօգնեի, որ ոչ թե աչքերը փակ քայլեն, այլ աչքերը բաց: Օրինակ ես նրանց կպատմեի ,թե ինչ է շենքը, ինչ է հրապարակը , փողոցը և ինչ է փիղը,որ նրանք չվիճեին: