հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն
― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են
մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, – շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…
Կառլսոնր ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
― Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամաղոությունը սկսում
էր բարձրանալ։
― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն ե կգարդարեն ութ
մոմերով։
― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞
կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝
մեկ մոմով։
Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
Կառլսոն-հաստլիկ, մարդուկ,որը մեջքին ունի պտուտակ, ինչի օգնությամբ կարողանում է թռչել։
Նա չարաճճի է, շատակեր, ընկերասեր, և գլուխգովան
Մանչուկ-ութ տարեկան տղա է,որն երազում է ունենալ շնիկ։Նա խելացի է, բարի, ընկերասեր, զգայուն։
Իմ ծննդյան օրերից
Ինձ շատ է դուր եկել իմ 9-ամյակը։Ես իմ ընկերների հետ գնացել էի խաղասրահ։Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք։ Իսկ ամենագեղեցիկ նվերս, դա յոթ տարեկանիս օրն էր, ինձ նվիրեցին թութակիս-Կեշային։Ես նրան սիրում և խնամոմ եմ։
Ես մոտակա ծննդյան տարեդարձիս ուզում եմ նվեր ստանալ Լեգո <Աստղային պատերազմներ>։