May 23

Իմ սիրելի սպորտաձևը

Իմ սիրելի սպորտաձևերն են բասկետբոլը և լեռնագնացությունը ։

Ես բասկետբոլը նրա համար եմ սիրում, որովհետև այդ սպորտը դարձնում է ճկուն և արագաշարժ։ Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ խաղում են երկու հակառակորդ թիմերը։Հիմնականում կազմված են լինում 5 խաղացողներից, պայքարում են բասկետբոլի գնդակը հակառակորդի զամբյուղի մեջ գցելու համար։

Լեռնագնացություն կամ ալպինիզմ, ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Հին դարերում այն նաև կազմել է կրոնական ծեսի մաս։

Ես լեռնագնացությունը նրա համար եմ սիրում, որ սար բարձրանալով սովորում ես հաղթահարել դժվարությունները քո նպատակին հասնելու համար։


Posted May 23, 2022 by Ալեն Բաբայան in category Մայրենի, uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*