October 31

Մեր թաղը

Այժմ ես բնակվում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վաղթանգ Անանյան փողոցի տներից մեկում։Փողոցի անունը վերջերս է փոխվել, մինչ այս այն կոչվում էր Շահումյան։ Մարդիկ այն կոչում են Թթաստան, ի շնորհիվ շատ թթենիների, որոնք հիմա բավականին քիչ են մնացել։ Չնայած մեր տան այգում պահպանվել է մի հսկա սև թթենի, քաղցրահամ պտուղներով։


Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը։ 1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։

 Թթաստանը – Տիչինա փողոցի թաղն է:
 Բանկի Կռուգը – Տիչինա-Սեբաստիայի խաչմերուկ
ը։

Փողոցը հիմնադրվել է 1954 թվականին։Մեր տունը կառուցվել է 1958 թվականին,երբ մեծ պապիկս,այսինքն մայրիկիս պապիկը”Օնիկ Մաթևոսյանը, գաղթել է Հունաստանի Սալոնիկ քաղաքից և հիմնավորվել հայրենիքում։Մայրիկս պատմում է,որ երբ նա փոքր էր,փողոցով հատ ու կենտ մեքենաներ էին անցնում և իրենք հասակակիցներով խաղում էին հենց փողոցի մեջտեղում։Շատ մարդիկ երեկոյան նստում էին տան դիմացի նստարաններին և զրուցում։Մինչև հիմա էլ պահպանվել են որոշ սովորություններ,հարևանները անպայման կիսում են իրենց այգիների բերքն ու բարիքը մերձավորների հետ,մեկը մյուսին շատ լավ ճանաչում են և բոլորը կարծես լինեն մի մեծ ընտանիք։

1960-ականներին Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգի, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվեց նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին։Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.` նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին։ Եկեղեցին գործում է 1998 թվականից։Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին։

 


Posted October 31, 2023 by Ալեն Բաբայան in category Հայրենագիտություն, uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*