April 12

Խոսքի մասեր: Ածական, թվական

Ածական

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը ածականներն են: Օրինակ՝ ծանր բեռերկարավուն սենյականշահախնդիր ընկերություն:

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածական

Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։ Որակական ածականներն ունեն համեմատութան երեք աստիճան՝ դրականբաղդատականգերադրական։

  • Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշն ինքնին՝ առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝ լավ մարդ։

  • Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի (առավելական բաղդատական), նվազ կամ պակաս (նվազական բաղդատական ) բառերը։ Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։

  • Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։

Հարաբերական ածական

Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։

Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝

  • ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ,
  • որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան,
  • ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։

Թվական

Առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:

Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային,բաշխական և դասական:

1.Քանականան թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկհինգտասըհարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մասբաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասըհինգ ութերորդ հեկտար և այլն։ Կոտորակային թվականները հաճախ գործածվում են գոյականաբար։ Այդ դեպքում նրանք պահանջում են սեռական հոլովով դրված լրացում, օրինակ՝ ուսանողների երկու երրորդը։

3.Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է ական ածանցը, օրինակ՝ երկուականտասնմեկական, բ) քանակական թվականների  կրկնությամբ, օրինակ՝ հինգհինգ։

4. Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից —րորդ—երորդ ածանցների միջոցով, օրինակ՝ երկրորդհինգերորդ,…։

Առաջադրանքներ

  • ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ
    • Հարաբերական ածական
  • որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան
    • Հարաբերական ածական
  • ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։
    • Հարաբերական ածական
April 8

Վաճառականի խիղճը Ղ. Աղայան

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • Մինուճար-միակ
    • փեշակ-մասնագիտություն
    • վաղ-շուտ
    • առավոտ-լուսաբաց
    • երեկո-մայրամուտ
    • եղելություն-իրողություն
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
    • ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ-գյողացին ուզում է տեսնել որդուն կայացած։
    • ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին-վարձատրության չափսը գյուղացին թողնում է վաճառականի որոշմանը։
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին-ես գտնում եմ, որ չի կարելի լինել ագահ և անխիղճ։
  • գործակատարին-ինձ դուր եկավ, որ տղան ազնիվ էր, արդար և բարի։
April 8

Ինքնաստուգում

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վերհանել, դժ+բախտ, ան+հնար, չ+կամ, չ+գալ, դժ+գոհ, ան+հեռատես, արտաբյուջե, ներմուծել:

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն-շնաձուկ, գինի-գինետուն, բույս-բուսակեր, հույս-անհույս, լույս-լուսավոր, տարի-տարեկան, օր-օրացույց:

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դաս+ա+ցուցակ, չ+տես, մարդ+ա+կեր, յուղ+ոտ, հաց+ա+ման, աման+եղեն, լուս+ա+վոր, լուս+ա+մուտ, ան+տեսան+ելի, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ, դռն+ակ, լավ+ություն, ան+հոգ, դժ+գոհ, քար+ոտ, պարսկ+ուհի, հայ+ուհի, Վր+ա+ստան:

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

Խմոր-խմորեղեն,անխմոր,խմորային

Հայ-անհայ, Հայաստան,հայուհի

Հնդիկ-անհնդիկ,Հնդկաստան,հնդկուհի

Հաշտ-անհաշտ

Գոհ-դժգոհ

Գարուն-անգարուն,գարնանային

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ

Գոյական-աշխատանք,հիշողություն,մազեր,գեղեցկություն,գրիչ,խոսք,վազք,սեղան,ուսուցիչ,Երևան,անտառ,Աշխեն,տնտեսուհի

Ածական-բարեսիրտ,գեղեցիկ,մեղմ,ազնիվ,դյութական,հաճելի,անսիրտ

Բայ-աշխատում է,խոսել,վազեց,կխոսեմ,գոռում էին,մեծացավ,վերադառնալ

April 4

Հետաքրքիր դրվագ Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի կյանքից

1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմիջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

April 4

Նվարդ Թումանյանի հուշերից

Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
«… Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների* տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ…» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն* փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն…»
Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն…
Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի… ամբողջ գիշերը չքնեցի…
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:

April 2

Արև և Լուսին

Հովհաննես Թումանյան

(Ժողովրդական ավանդություն)

Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:

Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները

Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:

Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ

Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.

Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.

— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:

— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,

Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,

Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին

Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:

Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ

Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:

Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:

Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,

Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած

Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
    • անսասան-ամուր
    • անոսր-ոչ խիտ,ցանցառ
    • այեր-օդ
    • ունկնդիր-լսող
    • խարխափել-որոնել
    • հրեղեն-կրակե
  • Բալլադի միջից դո՛ւրս գրիր անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ, հատուկ և հասարակ գոյականներ (յուրաքանչյուրից՝ որքան կարող ես
    • Անձ ցույց տվող գոյական-պահնորդ,կին,զավակ,աղջիկ,տղա,մարդիկ,որդիք,մայրիկ,քույր,եղբայր
    • Իր ցույց տվող գոյական-ապարանք,խմոր,ամպեր,լեռներ,ձայն,աչքեր,մազեր,հոնքեր,դեր
    • Հատուկ գոյական-Արոեգակ,Լուսին,Արև
    • Հասարակ գոյական-երկիր,քույր,եղբայր,աղջիկ,տղա,մայր
March 27

Գանձերի կղզի

Գանձերի կղզին

«Գանձերի կղզին» շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն է՝ կապված գանձերի որոնման հետ՝ թաքցրած ծովահեն Ֆլինտի կողմից անմարդաբնակ կղզում։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին։ Վեպը կազմված է 34 գլուխներից՝ բաժանված վեց մասերի։ Պատմությունը արվում է գլխավոր հերոսի՝ գինետան տիրոջ որդի երիտասարդ Ջիմ Հոկինսի կողմից։Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: 

March 21

Գրի՛ր վարժությունները

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Անձ-հայր,տղա,ուսուցիչ,վարչապետ,վարիչ

Իր-քար,երկաթ,վարդ,տուն,լանջ,փայտ

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար-անձ ցույց տվող գոյականներ

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան-առարկա ցույց տվող գոյականներ

 Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և իր:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից դուրս:

Երկաթը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Արտակը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը: